Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի. առաջադրանքներ

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

 

շառագունում-Շառագունելը, շառագունվելը

քուլաների-Գզած բրդի՝ բամբակի ևն փաթիլ

Թեժանա-Բորբոքվել

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

բարձրանում-լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

արևին-լսում ենք՝ է, գրում ենք՝ և

Մինչև-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բլուր

Նախներ

Ծալել

Գոլորշի

Բարուրանալ

Կեսօր

Խոնարհվել

Երգ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Պառկել-լսվում է՝ պարկել, գրում ենք՝ պառկել

Կարևոր-լսվում է՝ կարեվոր, գրում ենք՝ կարևոր

Աղջիկ-լսվում է՝ աղչիկ, գրում ենք՝ աղջիկ

Չղջիկ-լսվում է չղչիկ, գրվում է՝ չղջիկ։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

ձնագնդի-ձյուն և գունդ

արևելք-արև և ելք

Լուսաբաց-լույս և բաց

գլխահակ-գլուխ և հակել

կեսօր-կես և օր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով