ԱՌԱՋԻՆ ՕՐ (ԵՐԿՈՒՇԱԲԹԻ)
Վերջին շաբաովա առաջին օրը ես բավականին լավ եմ անցկացրել։ Մենք այցելել ենք Երևանի պետական համալսարան՝ ժայռամագլցման բաժին։ Այնտեղ մենք մի փոքր մարզվեղինք և սկսեցինք մագլցել։ Ատաջին անգամները բավականին դժվար էր, բանց մի քանի անգամ փորձլուց հետո արդեն այնքան ել բարդ չէր։ Կաին տեղեր ոիտեղ անցնելը շատ ավելի բարդ էր, քան մնացած տեղերը, բայց մեզ օգնում էին հատուկ մարզիկներ։ Միակ այդ օրվա վատ բանը եղել է իմ վոտքի վնասվածքը, այն շատ խորը չէ, բայց ամեն դեպքում հաճելի չէր։
ԵՐԿՐՈՐԴ ՕՐ (ԵՐԵՔՇԱԲԹԻ)
Երկրորդ օրը այքան ել հավես չանցավ ինչքան առաջինը։ Օրվա սկզբում կենք գնացել էինք բակ, գնդակով խաղալու, որից հետո մենք գնացինք ընտրության։ Ընտրության գործունեության ժամին ես և իմ ընկերուհիները խաղ էինք խաղում։ Խղի կանոններին համաձայն, մենք որևէ մուլտհերոս էինք մտապահում և նկարագրում, իսկ մյուս խաղացողը նկարելով մյուս խաղացողների նկարագրությունները պիտի գուշակեր այդ մուլտհերոսին։ Հաըորդ ժամին մենք ընկեր Տաթևի՝ անգլերենի ուսուսցչի հետ խոսում էինք տարբեր թեմաներից։ Այդ ժամից հետո ել մեզ մոտ եկավ ընկեր Քրիստինեն, ով առողջագիտության ուսուցիչ էր, նա ևս խոսեց մեզ հետ տարբեր թեմաներից, որոնք շատ կարևոր էին իմանալ։ Այդպես անցավ իմ այս օրը։
ԵՐՐՈՐԴ ՕՐ (ՉՈՐԵՔՇԱԲԹԻ)
Չորեքշաբթի օրը ես անցկացրեցի Հարավային դպրոց-պարտեզում, որը իմ հին դպրոցն էր։ Առավոտյան մենք քայլքով գնացել ենք դեպի Հարավյին դպրոց։ Ճանապարհը այնքան ել երկար չէր, բայց դուրսը շատ վառ արև էր, որը խանգարում էր վայելել ամառային օրը։ Երբ մենք հասանք դպրոց, մեզ դիմավորեցին թատերական խմբակի անդամները։ Բեմադրությունից հետո ամեն մեկը զբաղվում էր իր գործերով, երեխաների մի մասը ջրոցի էին խաղում, մյուս մասը գնդակ խաղում, իսկ ես և իմ ընկերուհիները ցոգոլ էինք խաղում և հաց էինք թխում։Իդեպ, հաղը շատ համեղ էր ստացվել, ինձ շատ դուր եկավ։ Լավ ժամանակ անցկացնեկոյց հետո մենք ետ վեիադաիձանք դպրոց։