0

Հանդիպում Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիների հետ

Այսօր մենք դասարանով ընկեր Գոհարի հետ գնացինք Արևելյան դպրոց՝ հանդիպելու 4-րդ դասարանցիների հետ: Այնտեղ մեզ լավ դիմավորեցին և ներկայացրեցին գինու դպրոցը: Գինու դպրոցում պատմում էին, թե ինչ գործիքներով և ինչ խաղողից են սարքում գինին: Մեզ ցույց տվեցին ամենահին խաղողի ճյուղը: Նաև գինու դպրոցում կար մի մեծ մառան, այնտեղ կային շատ գինիներ և մեծ կարաս: Մենք այդ կարասի մոտ նկարվեցինք: Հետո մենք գնացինք բույսերի խնամքի տեղը: Այնտեղ կային ծաղիկներ, սև և սպիտակ լոլիկ և կենդանիներ, օրինակ՝ նապաստակ: Ապա մենք գնացինք մեր դպրոց: Մենք լողացինք լողավազանների մեջ: Հետո սովորեցինք պար պարել և սովորեցրինք այդ պարը Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիներին: Մենք այսօր շատ ուրախ ու հագեցած օր ունեցանք:

0

Անծանոթ բառեր

Լուսանկարչական- լուսանկարչության հատուկ՝ վերաբերող

Պոզահարել- Պոզերով հարվածել, հարու տալ

Ծանրոց- Փաթեթավորված փոստային առաքում (կապոց, արկղ, փաթեթ ևն)

Կնիք- Փորագրված նշաններով սարք

Կեղծել- Կեղծ կերպով երևալ՝ գործել

Գյուտ- Գտնելը, գտնվելը

Հայտնագործություններ-գյուտ

Ճայակ- Ագռավազգիների ընտանիքին պատկանող թռչուն

 

Արտասանդուղք- շենքի դրսի սանդուղք

Հավանաբար-Հավանական կերպով, ամենայն հավանականությամբ

Ֆիզիկա-գիտություն, որն ուսումնասիրում է բնության հիմնարար օրենքները

 

 

0

Տեղեկություն, չմուշքի, սահնակի և դահուկի մասին

չմուտք-

Առաջին  չմուշքները պատրասատվելեն  ձիու, եզան, կամ  եղջերուի  ոտքի վոսկոռներից և կաշվե թոկերով: Ամբողջ աշխարհում  հագնում են սառցադաշտերում կամ ջրի սառած մարմիների վրա սահելու համար և բազմաթիվ մարզաձևերում օգտագոռծվում են որպես  կոշիկ  այդ թվում՝ գեղասահքի, տափօղակով հոկեի,գնդակով հոկեի, չմշկավազքի և երկար տարածության չմշկավասքի մարզաձևերում:

Դահուկ-

Հնագետները և պատմաբանները կարծում են, որ առաջին դահուկները հայտնվել են  մ.թ.ա մի քանի տասնյակ հազար տարի առաջ: Դահուկը պատրաստում էին ամուր փայտից: Պարզվում է, որ մինջև տասնինը-դդ դարի վեռջը դահուկորդները օկտագոռծում  էին միայն մեկ փայտ: Դա պայմանավորված է նրանով, որ դահուկները  հիմնականում օգտագործվում էին որսի համար և բանակում։ Առաջին փայտերը պատրաստված էին փայտից կամ բամբուկից՝ մոտավորապես մարդու հասակով։

 

Սահնակ-

 

Սահնակները ամենահին տեղաշարժվելու միջոցներից են և համարվում են  տրանսպորտի ամենահին տեսակներից մեկը: Պատմաբանները պնդում են, որ սահնակը հայտնագործվել է անիվից ակից  ավելի շուտ։

Ամենահին սահնակներ եղելեն  դեռևս  մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ։Այն ժամանակ սահնակով տեղաշարժվել են: Սահնակները օգտագործվում էին ոչ միայն ձյանու սառույցի վրա, այլև ամռանը։Առաջին սահնակաները հայտնվել են հյուսիսի ժողովուրդների մոտ,որոնք սահնակները օգտագործել դրանք սառցե լճերի վրայով շարժվելու համար:

 

 

 

0

Քեռի Ֆեոդորը, շուն և կատուն. անծանոթ բառեր

Գլուխ տասնմեկերորդ

Կուղբիկը

կուտաման — կուտի աման

թախծոտ — տխուր

հյուսն- փայտով աշխատող  արհեստավոր

արհեստանոց -որևէ կարգի առարկաներ պատրաստելու կամ վերանորոգելու ձեռնարկություն

կույտ — իրար վրա դիզված կամ թափված իրեր

թյուրիմացաբար — սխալմամբ

հյուծվել — տկարանալ

 

Գլուխ տասներկուերորդ

Հայրիկն ու մայրիկը կարդում են նամակը

հորդ — վարար

քարշ գալ — Գետնի երեսին քսվելով շարժվել

ընդհակառակը -մեկին կամ մի բանի հակառակ, հակառակը

0

Ճամբարի առաջին շաբաթ. Ամփոփում

Մենք  անցած շաբաթ  երկուշաբթի  արծիվների  լոգո ենք նկարել  և դիջիտեքի բացիկ:  Հետո  ընկեր Գոհարը  մեզ տարբեր  խաղեր  ցույց  տվեց: Նաև մենք  տնից խաղար էինք բերել և  խաղում:  Երեքշաբթի  մենք սկսեցինք դիտել Պրոստոկվաշինո մուլտֆիլմի  առաջին և երկրորդ  սերիան:  Նաև ունեինք  անգլերեն, որի ժամանակ   պատմում էինք մեր մասին և թե  ինչ ենք  սիրում անել: Չորեքշաբթի մենք նորից դիտեցինք մուլտֆիլմը  և խաղացինք խաղեր: Օրինակ՝ Այլ կեպիկ, Կրոնստրուկտոր, փազլ  և այլն: Հինգշաբթի մենք ընկեր Մարիամի. հետ խաղացինք  ընկույզախաղեր: Իսկ ուրբաթ մենք դիտեցինք մուլտֆիլմի ևս մի քանի  մաս:

0

Իմ տպավորությունները ճամբարից

Մենք դասարանով  գնացել  էինք  եռօրյա ճամփորդություն Վայոց ձորի  Արատես  գյուղ:

Առաջին  օրը  մենք ծանոթանում  էինք  տարածքի  հետ: Մենք այնտեղ տեսել էինք շան ձագուկներ:  Եվ անդադար խաղում  էինք  նրանց  հետ: Իրիկունը  խարույկ  էինք  անում:

Եկրորդ օրը մենք խաղում էինք  մեր  բերած  խաղերը, հետո  աղբ  էինք հավաքում: Այնուհետև խորոված  էինք  ուտում: Նաև դիսկոտեկ  էինք  անում: Երրորդ  օրը  մենք  հավաքվում  էինք  գնալ  տուն: Մի քիչ հետո  տիար Բլեյանը   եկավ  ստուգելու  մեր տարածքը:

Հետո  մենք  գնացինք   գետ  նկարվեցինք,  ուրախացանք: Այնուհետև  մեզ մոտ  եկավ  մի ուրիշ   դասարան:  Մենք  նաև մի պար  պարեցինք: Եվ այնքանով   մեր ճամփորդությունը ավարտվեց:

0

Ճամբարի առաջին շաբաթը

Մենք այս շաբաթ շատ հետաքրքիր  անցկացրեցինք։ Երեքշաբթի  մանուկների տոնն էր,  դրա  համար մենք  պաղպաղակ  ենք կերել դպրոցում։ Երկարօրյայի ժամանակ բակում նկարեցինք Հունիսի 1-ը։  Այնուհետև  սկսել ենք դիտել Էմիլը Լյոնեբերգայից  առաջին սերիան։Հետո մենք  մեր  բերած  խաղերն էինք խաղում   և  օրը  վերջացավ։ Չորեքշաբթի  մենք  բակում ընկեր Մաիրամի  հետ  տարբեր  երգեր էինք երգում։  Այնուհետև  սկսեցինք  դիտել Էմիլը  Լյոնեբերգայից երկրորդ սերիան և նույնպես խաղեր էինք խաղում։  Չորեքշաբթի մենք գնացել ենք Մայր դպրոցի գրադարանը  և հանդիպեցինք տիկին  Մարիետային։ Չորեքշաբթի և հինգշաբթի առավոտյան և կեսօրին լողացինք ամառային ջրավազանում։

Հինգշաբթի մենք գնացել ենք Պլանետարիում՝ մոլորակներին տեսնելու։  Հետո  հետ  եկանք դպրոց և լողավազանում  լողացանք։  Իսկ ուրբաթ  մենք Էմիլը  Լյոնեբերգայից  ֆիլմի հերթական մասը դիտեցինք  և համակարգչով  կարդացինք։   Այնուհետև  մենք գնացինք  նորից  լողի։ Վերջում բակում  պղպջակներով  խաղեր խաղացինք ։

1 2
Զանցել գործիքագոտուն