Posted in Կինո-ֆոտո

Հանդիպում Արևմտյան դպրոցում

Մենք այսօր գնացել ենք Արևմտյան դպրոց։ Մենք ծանոթացել ենք ընկեր Բերկայի հետ։ Նա մեզ պատմեց, թե ինչպես է փորձել արջի նկարել՝ վտանգելով իր կյանքը: Հանդիպմանը մենք նաև խաղխաղացինք՝ գուշակելով թռչուններին: Նա մեզ սովորեցնում էր, թե ինչպես նկարել տարբեր կենդանիներին: Պետք էր նստել մի տեղ և գտնել հարմար ռակուրսը: Կենդանու դեմքը, աչքերը պետք է երևան անպայման, ոչ մի հատված կտրված չլինի: Դրանով հանդերձ, պետք չէ կենդանուն վախեցնել նկարելու ընթացքում: Հանդիպման վերջում մենք գնացինք ագարակ և նկարեցինք տարբեր կենդանիների: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ: