«Գետակի վրա»
Գետակի վրաԹեքվել է ուռին.Ու նայում է լուռՎազող ջրերին: —
…Երազ – աշխարհումԱմեն բան հավետԳալիս է, գնումՈւ ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`Նա լաց է լինում.-Ջրերը ուրախ`Գալիս են, գնում…
Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
Գետակը ուրախ էր:
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…:
Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։
Ուռենին տխուր էր, թեքվել էր և լաց էր լինում:
Եվ գլուխը կախ`Նա լաց է լինում:
Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։
Ջրերը խորհրդանշում են օրերը, որոնք անցնում են-գնում:
Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։
Բանաստեղծությունը կյանքի մասին է, անցնող օրերի ու ժամանակի անցողիկության մասին:
Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։
Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։
Ես հայտնվել եմ երազ աշխարհում:
Գարնանը գետը լի է ուրախ ջրերով:
Մեր բակի լացող ուռենին շատ գեղեցիկ է:
Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։
Բանաստեղծությունը փոխանցեց տխուր, մելամաղձոտ, աշնանային տրամադրություն: