0

Ոսկին և երկաթը. վերլուծություն

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.

— Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սեւ ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին, դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ, որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.
— Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս. ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձեւիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը, իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
— Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի լավությունը չես տեսնում:

Վերլուծություն:

Հեքիաթը նրա մասին է, որ ոսկին վիրավորում ու նեղում է երկաթին: Նա ասում էր, որ երկաթը շատ տգեղ էր: Նա ասում էր, որ նա նախատեսված էր մենակ աղքատների համար: Երկաթն ել ասաց, որ իր զարդերը ոչ խելք են տալիս՝ ոչ օգուտ, ոչ ել ուժ: Իսկ երկաթից ել կարող ենք ստանալ ասեղ, գդալ, պատառաքաղ և այլն: Նաև տեխնիկայից շատտերը պատրաստված են երկաթից: Հեքիաթը սովորեցնում է, որ տեսքը և արժեքը կարևորը չէ, ամենա կարևորը խելքն է ու օգուտը:

0

Գործնական քերականություն

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:

Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել, կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել։
Բ. Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոռալ։

Սիրել-սիրի՝ր-սիրեցեք, կանչել-կանչի՝ր-կանչեցե՝ք, նկարել-նկարի՝ր-նկարեցե՝ք, լսել-լսի՝ր-լսեցե՝ք, նստել-նստի՝ր-նստեցե՝ք, կանգնել-կանգնի՝ր-կանգնեցե՝ք, զանգել-զանգի՝ր-զանգեցեք, կապել-կապի՝ր-կապեցե՝ք, փրկել-փրկի՝ր-փրկեցե՝ք, կապկպել-կապկպի՝ր-կապկպեցե՝ք, կոտրատել-կոտրատի՝ր-կոտրատեցե՝ք, կապոտել-կապոտի՝ր-կապոտեցե՝ք, խաղալ-խաղացի՝ր-խաղացե՝ք, սողալ-սաղացի՝ր-սաղացե՝ք-կարդալ-կարդա՝-կարդացե՝ք, գնալ-գնա՝-գնացե՝ք, մնալ-մնա՝-մնացե՝ք, գոռալ-գոռա՝-գոռացե՝ք:

286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:

Ա. Հեռանալ, գոհանալ, վախենալ, կամենալ, հասնել, թռչել, մեռնել, կորչել, փախչել։
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:

Հեռանալ-հեռացի՝ր, գոհանալ-գոհացի՝ր, վախենալ-վախեցի՝ր, կամենալ-կամեցի՝ր, հասնել-հասի՝ր, թռչել-թռչի՝ր, մեռնել-մեռի՝ր, կորչել-կորչի՝ր, փախչել-փախչի՝ր, ուտել-կե՝ր, գալ-արի՝, տալ-տու՝ր, լինել-եղի՝ր, տեսնել-տե՝ս, ելնել-ելի՝ր:

 

1. Արա, հացդ կե՝ր և միացիր ընկերներիդ:

2. Արի՝, մասնակցիր մեր տոնավաճառին:

3. Որ խնդրեմ տու՝ր իմ հեռախոսը:

4. Անտառում պատրաստ եղի՝ր բոլոր դժվարություններին:

5. Տե՝ս, մեր հայաթի ծաղիկները արդեն բացվել են:

6. Ելի՝ր, պետք է գնանք գազանանոց:

287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել-վճարե՝ք-մի՝ վճարեք:

Հաշվել-հաշվե՝ք-մի հաշվե՝ք

Հանել-հանե՝ք-մի՝ հանեք

Գումարել-գումարե՝ք-մի՝ գումարեք

Գողանալ-գաղացե՝ք-մի՝ գողացե՝ք

Բարձրանալ-բարձրացե՝ք-մի՝ բարձրացեք

Խաղալ-խաղացե՝ք-մի՝ խաղացե՝ք

Խոսել-խոսե՝ք-մի՝ խոսե՝ք

Փորել-փորե՝ք-մի՝ փորեք

Գիտենալ-գիտեցե՝ք-մի՝ գիտեցե՝ք

Մոտենալ-մոտեցե՝ք-մի՝ մոտեցեք:

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Ժխտական խոնարհում

1. Երեխաներ, բարձր չխոսե՝ք:

2. Առաջադրանքը կատարելուց չսխալվե՝ք:

3. Չաղմկե՝ք, ստուգողներ են եկել դպրոց:

4. Մոտիկից հեռուստացույց չնայե՝ք:

5. Բարձր չխոսե՝ք, երեխան քնած է:

6. Արագ հավագվեք, չուշանա՝ք դասից չուշանա՝ք:


289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ինչի՞ միջոցով արեցիր:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:

Ձկների բնակարանը ծովն է:-Ձկների բնակարանը ծովը չէ:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը։-Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը:
Առանց ջրի կյանք կա:-Առանց ջրի կյանք չկա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:-Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում:-Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում
290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:
Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։

Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:-Խաչմերուկում շարժումը չի կառավարում է լուսակիրը:

Այդ լճի ջրերը սառչում են:-Այդ լճի ջրերը չեն սառչում:

Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:-Նա իր երգը չի հորինել է ժողովրդի համար:

Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:-Շունչը պահած մարդը չի կարողանում  ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:

Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:-Նա չի հետաքրքրվում  ամեն ինչով:

Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:-Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:

Երկու գրքերն իրարից տարբերվում են։-Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

0

Գործական քերականություն

Ներկա ժամանակ

266. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՜նչ ընդհանրություն ունեն:
Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված` բաց թողնում: Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել։
Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թոցնում նրա գլխարկը։ Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից։ Պարից բավական հեռու արծիվը նետում է իր ավարը։ Գեղջուկը գլխարկը վերցնում է ու շրջվում, որ նորից նստի։ Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը։ Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:
Բոլոր բայերը ցույց են տալիս ներկա ժամանակաձև:
267 Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս։ Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դ-ա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է։ Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում:Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղալում է:
268. Ընդգծված բայերն ինչո՞վ են տարբերվում տեքստի մյուս բայերից: Դրանք համապատասխան ժամանակով արտահայտի՛ր:
«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսացի նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարեցի լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց։ Մեկ-մեկ էլ դրանք

ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչներն այդ երևույթն անվանում են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն առաջացավ այսպես, բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:

Իրենց վերջաաորությունները տարբերվում են:
  1. 269. Տեքտրը փոխիր` սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
    Աչքերը բողոքեցին, որ իրենք դեմքերի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բաներ, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերաններին։ Բայց երբ մարդիկ նրա՛նց մեղր տվեցին, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:
  2. 270. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում՝ էլ ի՞նչը փոխվեց:

    «Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կար։ Մոնղոլները կրակն էին պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց էին կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էին դատապարտվում:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կա։ Մոնղոլները կրակն են պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց էրկացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էրդատապարտվում:

 

Անցյալ ժամանակի ձևեր
271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով։
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ, փորձել էր կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածել էր ու մանր քարեր էր լցնել կճուճի մեջ: Ջուրը բարձրացել էր, հասնել էր կճուճի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծարավը:

272. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու որոշել էր մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ էր գտնել, ցեխակոլոլ արմատներ էր կրծել ու ասել էր.
– Չէ՛, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած` ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք` տես:
Նա դաշտային մկանը համոզել էր ու պանել էր տուն: Ցույց էր տալիս

հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղում էր: Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվել էր։ Մկները լեղաճաք փախչել, էին մտնել էր ծակը, ծվծվալով իրար սեղմվել էր ու մնացել էր, մինչև ոտնաձայները լռել էր։ Հետո դաշտամուկը նորից դուրս էր սողացել դնչիկը երկարել էր փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս էր մտնել, և մկներն էլի թաքնվել էր: Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասել էր.
Մնաս բարո՛վ, սիրելի՛ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված: Ավելի լավ է` ես էլի խոտ ու արմատ կրծեմ:
273. Տեքստը փոխիր` սկսելով այսպես․ «Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր…»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշում էին լեռնային արոտավայրեր։ Բայց վանքում էլ առանց կաթի չէին մնում: Ամառանոցում ստացված կաթնեղենի մի մասը վանք էին ուղարկում` վանականներին, ուսուցիչներին, աշակերտներին, վարպետներին ու արհեստավորներին կերակրելու համար: Լեռնային վատ ճանապարհները թույլ չէին տալիս ամեն օր կաթը վանք տանել։ Դրա համար էլ թրծված կավից խողովակաշար էին կառուցում, որն ամառանոցից ձգվում էր մինչև վանք։ Կաթնամուղ խողովակի կողքից գնացող մյուս խողովակն էլ որպես հեռախոս էր ծառայում վանքում ապրողների և ամառանոցաբնակների միջև։
274. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ …»:
Հին ժամանակներում հույները կոչվեցին հելլեններ, իսկ նրանց երկիրը` Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրեցին բաժան- բաժան։ Յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց մի ինքնիշխան պետություն` տարբեր օրենքներով ու սահմաններով։ Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր։ Սպարտացիները կոչվեցին նաև լակոններ` իրենց ապրած վայրի անունով։ Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսեցին։ Այն ժամանակներից սկսած` սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

275. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց Հելլադայի տիրապետության վրա…»:
Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավում էր Հելլադայի տիրապետության վրա: Հունական քաղաքները մեկը մյուսի հետևից ճանաչում էին Ֆիլիպի գերիշխանությունը` բացի Սպարտայից։ Զայրացած Ֆիլիպը մի նամակ էր գրում Լակոնիայի սպարտացիներին. «Եթե ձեր երկիրը իջնեմ, հիմնահատակ կկործանեմ և ձեր քաղաքն ու ձեզ հողին կհավասարեցնեմ»: Մի քանի օրից Ֆիլիպ կայսրն ստանում էր նամակի պատասխանը։ Նամակը բաց էր անում: Իսկ այնտեղ միայն մի բառ էր գրված. «Եթե…»։

276. Տեքստերը համեմատի՛ր` ուշադրություն դարձելով բայերի արտահայտած ժամանակին:

Ա. Ֆուտբոլը դադարել է միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվել են կանանց ֆուտբոլային թիմեր։ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով է հավաքել նրանց համար:

Բ. Ֆուտբոլը դադարեց միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվեցին կանանց ֆուտբոլային
թիմեր: Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով հավաքեց նրանց համար:

Ա խմբի բայերը կատարվում են այս պահին, իսկ բ խմբի բառերը նույ ձևի ներկա ժամանակաձև:

277. Կետերի փոխարեն գրի՞ր փակագծում տրված բայաձևերից մեկը:
Գիշերն ուզում էի դուրս գալ` մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ: (եկավ, եկել է)
Գիշերն անձրև եկավ հիմա ինչպե՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի: (եկավ, եկել է)
Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է, կարո՞ղ ես կպցնել։ (կոտրվեց, կոտրվել է)
Վա՛յ, ակնոցիս շրջանակը կոտրվեց, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը: (կոտրվեց, կոտրվել է)
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավը: (եկավ, եկել է)
Ջուրը երևի եկել է, որ բոլոր գյուղացիները, իրար անցած, ջրտուքի են պատրաստվում։ (եկավ, եկել է)

278. Նախադասությունները լրացրու փակագծում տրված բայաձևերից մեկով:
Հեծանիվը հայտնագործվել է երկու հազար տարուց էլ առաջ:
Ժամանակակից հեծանիվի նախատիպերն ստեղծվեցին (ստեղծվել են, ստեղծվեցին) Չինաստանում ու Հնդկաստանում:
Ժամանակին հեծանիվը հետաքրքրեց (հետաքրքրել է, հետաքրքրեց) նաև Լեոնարդո դա Վինչիին: Նա (ցանկացել է, ցանկացավ) ցանկացավ շղթայի միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել: Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո  կիրառվել է (կիրառվել է, կիրառվեց): Ղեկով երկանիվ հեծանիվը (հայտնվել է, հայտնվեց) հայտնվել է միայն մեր դարում:

Ապառնի ժամանակի ձևեր
279. Համեմատի՛ր ընդգծված ապառնի բայաձևերը: Ո՞րն է տարբերությունը:
Ա. Հավաքելու եմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան ենք հորինելու կյանքը հետաքրքիր դարձնելու համար:
Բարձրանալու եմ լեռները, մի քանի օր հանգստանալու եմ այս աղմուկից:

Բ. Հավաքեմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան հորինենք`
կյանքը հետաքրքիր դարձնելու համար։
Բարձրանամ` լեռները, մի քանի օր հանգստանամ այս աղմուկից:

 

Ա խմբի բայերը գրված են ապառնի ժամանակաձևով, իսկ բ խմիբի բայերը նույ պես ապառնի:
280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մեր աշխարհը մաքրվի աղբից:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե չանհանգստանան և հավատան իրար:

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե բնություն չլիներ:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե բարություն անես իրեն:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մենք ժամանակ չանցկացնենք մեր ընտանիքի հետ:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե ընկերները ու սիրելի ուսուցիչները չհիվանդանան և ամեն օր գան դպրոց:

Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե միշտ ամառվա նման տաք ու հավես լինի օրը և կյանքը:

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե բոլոր վայրերը (սրճարանները, դպրոցը, խանութը, և այլն) մոտիկ լինեն:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր։
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, մարդիկ երես առած կլինեն:

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, աշխարհը տխուր կլինի:

Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, քո երեվակայությունը և խելքը շատ կզարգանա:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, դասերը քիչ կլինեին, բայց դասամկջոցները և խաղերը շատ:

0

Դերանուն

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:
Օրինակ
Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին։
Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:Ես-Տիգրան
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը։ Ես-Նվարդ
Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: Դու-տղա
Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան։ Դու-Ռուբեն
Վարորդը նոր միայն նկատեց մեզ։ Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց։ Նա-վարորդ
Նա թվաբանությունից ամենաուժեղն է, ընկերուհուն գովում էր Նվարդը։ Նա-ընկերուհի
236. Ի՞նչ անուն կտաս ես, դու, նա բառերին:
Ես, դու, նա-ն անձնական դերանուններ են:
237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Օրինակ`
-Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է։ Ես — Նա, ով խոսում է Տիգրանի հետ։
-Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ հա՞:
Նա-ով խուսում է Լևոնի հետ:
-Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: Դու ինչու՞ ես լռում ,- Հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:-Դու-ում հետ խոսում է Լևոնը
-Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:-Դու-ում հետ խոսում է Լևոնը
-Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում է Տիգրանը:
Նա-ում մասին խոսում են Տիգրանն ու ընկերը:
238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը
գտնենք,- շշնջացի ես: Մենք-ես և նա, ում հետ խոսում եմ
Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ
Հայկը: Մենք-Հայկը և նա ում հետ խոսում է:
Դուք եք հորինել, ոչ մի ռոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:
Դուք — նրանք, ում հետ խոսում է Նվարդը:
Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը։
Դուք-նրանք, ում հետ խոսում է աղջիկը:
239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք անձնական դերանուն են կոչվում, որովհետև փոխարինում են անձանց անուններին, օգտագործվում են անունների փոխարեն:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Ես, դու, նա՝ եզակի թիվ
Մենք, դուք, նրանք՝ հոգնակի թիվ
240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ա. Ես, մենք.
Բ. դու, դուք.
Գ. նա, նրանք:
Երեք խմբի բաժանված են՝ ըստ դեմքի՝ առաջին դեմք՝ ես, երկրորդ դեմք՝ դու, երրորդ դեմք՝ նա:
241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:
Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել։ Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում։ Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը։ Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը։ Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է։ Սա էլ վկայում է, է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ։ Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում՝ նետ-աղեղն -աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:
Ընդգծված բառերը ցուցական դերանուններ են, որոնք մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։ Դրանք ևս ունեն եզակի և հոգնակի թիվ և դեմքեր:
242. Կերերի փոխարեն գրի´ր տրված բառերը:
Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա:

Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տապ ամռանն այնտեղ  հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: Այդպես սնվելով` չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն  այնտեղ ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնտեղ, որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:
Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:
Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն։ Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք` I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

0

Քերականություն

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն։

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Գեղեցիկ, միջնահասակ, խելացի, ուսանող, աշխատասեր քույր:

Նպատակասլաց, ալարկոտ, ցածրահասակ, դպրոցական, քաջ եղբայր;

Կատակասեր, հոգատար, քնքուշ, բարձրահասակ, մարդասեր մայր:

Ուժեղ, հայրենասեր, ուրախ, բարի, սիրուն հայր:

Մեծահոգի, հարուստ, կամեցող, լավ, առատաձեռն տատի:

Ծեր, Մեծ, աշխատող, գործունյա, կենդաննասեր պապի:

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Անսիրտ, վախկոտ, քարե, մայրիկ, երկնքից, արևոտ, փայտե, լեռներից, փողոցից, երկացե, օդից, ծաղկանոց, եղբայրիկ, Ամերիկյան, Ֆրանսիյից, Գերմանական:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

Տեքստը դառնում է չմարմնամասն, ածականներով տեքսը ավելի հասկանալի է և ուսութողական:

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Համեմատի՛ր, տրված, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճում է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են զրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Տեղեկությունը դառնում է ոչ հաստատված և կասկածելի է, որ այդ ճիշտ է, և տպավորություն է առաջանում, որ այն մի թեթև դառնում է պատմվածքի նման:

220, Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը։ Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով,

Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում` երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ։ Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները։ Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է։ Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են։ Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ` Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը։

փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը։ Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով։ Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:

Նույն պես տեղեկությունը մանրամասն և այդքան ել ուսուցողական չէ:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ինչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, Տորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ տափաստաններից բարձրանում ենք դեպի մարգագետինները և գնում դեպի Լեռնային ձյան սահմանը, խոտավետ աշխարհն աղքատանում է։ Անմատչելի լեռնագագաթներին ամենից շատ ոչխարներն ու վայրի քարայծերն են լինում։ Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու խոտավետ սարերին ու դաշտերին։

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարրեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով կապույտ ու թափանցիկ գետեր, Լայնահուն ու հորդահոս առվակներ են հոսում, գետնի տակից սքանչելի ու վճիտ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն  քաղցրահամ լճեր կան։ Երկրագնդի .Ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես զուլալ մշուշի վրա են կախված։ Ձգվում է գողտրիկ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում։ Բայկալը սառնորակ ու քաղցրահամ ջուր ունի։ հանդարտ ու .արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը հարուստ լճերով հորդահոս է: Դրանցից ամենախոր-ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի կարկաչուն լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՜նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են ավելի երկար մնալ` մեկից երկու ժամ:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

“Ա” խմբի ածակաները բնութագրում են այն սովորական տեսքով:

Օրինակ՝.

Մեծ ձուկ:

“Բ” խմբի ածականներ բնութագրում են նույն բանը, բայց համեմատության մեջ:

Օրինակ՝.

Ավելի մեծ ձուկ:

Այսինքն ձուկը ավելի մեծ է:

Իսկ “գ” խմի ածականները, բայց նրանք ավելի շատ են ամեմատության մեջ:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ`

ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն

փոքրագույն- ամենափոքր,

ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, վատագույն,

գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ,

բարձրագույն-Ամենից բարձր, ամենաբարձր,

ամենաազնիվ-ազնվագույն, ամենից ազնիվ,

ամենից հզոր-հզորագույն, ամենահզոր,

ամենից ահեղ-ահեղագույն, ամենաահեղ,

համեստագույն-ամենից համեստ, ամենահամեստ,

ամենահին-ամենից հին, հնագույն,

ամենից ծանր-ծանրագույն, ամենածանր,

ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն,

ամենից խոշոր-խոշորագույն, ամենախոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՞ր հոմանիշ ձևերով: Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է։ — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է։ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։-Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։-Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՜ր, որ միտքը չփոխվի:

Օրինակ՝

Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները։ — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

 

 

Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:-Սառույցը չի սուզվում քանի, որ այն ավելի թեթեւ է քան աղի ջուրը:

վային փոքր, բայց թուն նավոր կենդանիներն ավելի Ծովս վտանգավոր են, քան շնաձկները:-Շնաձկներից ավելի վտանգավոր կենդանիներ կան, այդ թունավոր կենդանիներն են:

 

 

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն)։ Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա», -ագույն ածանցներով:

0

Ռուբային

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

 

Այս բանաստեղծությունը ռուբային չէ, իսկ ռուբային բանաստեղծությունները այն բանաստեղծություններն են, որոնց վերջին բառերը կամ նախադասությունները կրկնվում են: Կրկնվում են, առաջին երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդ տողը չի կրկնվում:

1 2 3 25
Զանցել գործիքագոտուն