Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին: Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն։

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց.

-Ինչ պատահի` մի՛ տար բերանդ։

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-ջոկ

միասին նույն օրը ծնված-երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող-երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-եղյամ

Կարդալու սրահ-ընթերցասրահ

երեկոյան ճաշ-ընթրիք

հատ-հատ ընտրված-ջոկած, հատընտիր

արգելք ոտքի տակ-արքելակ

բարակ ճյուղ, -շիվ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ                                      ուժգին ցանկություն

արփի                                                 տարբեր գույների

բորբ                                                    շատ տաք, ջերմ

փափագ                                             նեխել, փչանալ

շամփուր                                            շփանալ, երես առնել

հղփանալ                                           խորովածի շիշ

բորբոսնել                                          ցերեկային լուսատու

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Եղնիկն ու շողը

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու:

Հանկարծ  արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը նստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

զմրուխտ-կանաչ

սառնորակ-պաղ

զովասուն-հով

անդորրություն-խաղաղություն

արագորեն-դանդաղորեն

մատղաշ-փոքր