Daily Archives: 20 Փետրվարի, 2026

Ուղղանկյուն եռանկյան հատկությունները

1օ Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը 90° է։

Եռանկյան անկյունների գումարը 180° է, իսկ ուղիղ անկյունը 90°։ Ուրեմն սուր անկյունների գումարը 90° է:

2օ Ուղղանկյուն եռանկյան 30°-ի անկյան հանդիպակաց էջը հավասար է ներքնաձիգի կեսին:

Ապացույց։

Taisnl_ip2.png

Դիտարկենք ABC ուղղանկյուն եռանկյունը, որում ∠A-ն ուղիղ անկյունն է, ∠B = 30° և ուրեմն՝ ∠C = 60°

Ապացուցենք, որ BC = 2AC

ABC եռանկյանը կցենք նրան հավասար ABD եռանկյունը, ինչպես ցույց է տրված վերևի գծագրում:

Ստանում ենք BCD եռանկյունը, որում ∠B = ∠D = 60°, ուստի՝ DC = BC: Բայց DC = 2AC, հետևաբար, BC = 2AC

Տեղի ունի նաև հակառակ պնդումը:

3օ Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի հանդիպակաց անկյունը 30 է:

Առաջադրանքներ․

296․ Գտեք հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան անկյունները։

 

45°

297․ CE հիմքով CDE հավասարասրուն եռանկյան մեջ տարված է CF բարձրությունը։ Գտեք ∠ECF-ը, եթե ∠D = 54°:

27°

298․ Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60° է, իսկ ներքնաձիգի և փոքր էջի գումարը՝ 26,4 սմ: Գտեք եռանկյան ներքնաձիգը։

299․ C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան A գագաթին հարակից արտաքին անկյունը 120°, և AC + AB = 18 սմ: Գտեք AC-ն և AB-ն:

Տնային աշխատանք

300․ ABC հավասարակողմ եռանկյան BC կողմի D միջնակետից տարված է AC ուղղին ուղղահայաց՝ DM-ը։ Գտեք AM–ը, եթե AB = 12 սմ:

301․ Հավասարասրուն եռանկյան հիմքի հանդիպակաց անկյունը 120° է։ Սրունքին տարված բարձ-րությունը 9 սմ է: Գտեք եռանկյան հիմքը։

1․

Եռանկյան բարձրությունները հատվում են O կետում: Տրված է, որ ∠A=50°, ∠B=53°։ Որոշիր ∠AOB-ն:

Մեխանիզմի ՕԳԳ: Թեք հարթության ՕԳԳ-ի որոշումը:

Աշխատանքի նպատակը-փորձով համոզվել, որ թեք հարթության օգնությամբ կատարված օգտակար աշխատանքը փոքր է լրիվ աշխատանքից:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր-ուժաչափ, տախտակ, փայտե չորսու, քանոն, բեռների հավաքածու, կցորդիչով և թաթիկով ամրակալան:

Աշխատանքի ընթացքը

1-Ուժաչափի միջոցով որոշեք չորսուի և երկու բեռների կշիռը միասին:

2-Տախտակը տեղադրեք թեք դիրքով՝ վերին եզրն ամրացնելով ամրակալանի թաթիկում:

3-Չորսուն բեռնավորեք երկու բեռներով և նրան ամրացրեք ուժաչափը, հավասարաչափ տեղափոխեք թեք հարթությամբ դեպի վեր: Հաշվեք ուժաչափի ցուցմունքը՝ քարշի ուժը:

4-Չափեք չորսուի վերին եզրի անցած ճանապարհը (l) և դրա բարձրությունը թեք հարթության հիմքից (h):

5-Հաշվեք օգտակար և լրիվ աշխատանքները ըստ Aօգ=P. h և Aլր=F . l բանաձևերի:

6-Չափումների և հաշվումների արդյունքները գրանցել աղյուսակում:

P, Ն h, մ Aօգ, Ջ F, Ն l,մ Aլր, Ջ η, % ηմիջ,%
Փորձ 1 2,7 0,22 0,594 1,4 0,62 0,868 68,4% 61,9%
Փորձ 2 3,7 0,22 0,814 2,3 0,62 1,426 57,08% 61,9%
Փորձ 3 1,7 0,22 0,374 1 0,62 0,62 60,3% 61,9%

7-Որոշեք թեք հարթության ՕԳԳ-ն՝ օգտվելով η=Aօգ/Aլր .100% բանաձևից:

Վիրտուալ լաբորատորիա