375․ Գտեք x-ը և y-ը, եթե
ա) {x} ⋃ {0,5} = {2; 0,5}
x=2
բ) {x; y} ⋃ {4; — 3} = {x; y}
x=3
y=-3
գ) {x; y; 1} ⋃ {2; 3} = {1; 2; 3; 4}
x=3 կամ 2
y=4
դ) {x + 1; 3} = {- 2; 3}
x=-3
ե) {x; y} ⋃ {y} = {1/3; — 2/5}
x=1/3
y=-2/5
զ) { x} ⋃ {- x} = {x}
x=8
379. A բազմությունն ունի 5 տարր, A U B բազմությունը՝ 12 տարր, իսկ A ⋂ B բազմությունը` 2 տարր: Քանի՞ տարր ունի B բազմությունը։
{B}=9
387․ Կոնֆերանսին մասնակցում է 200 գիտնական։ Նրանց 85% -ը տիրապետում է անգլերենին, 80%-ը` ֆրանսերենին, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնակից այդ լեզուներից գոնե մեկին տիրապետում է: Մասնակիցներից քանի՞սն է միաժամանակ տիրապետում երկու լեզուներին:
200
382․ Դասարանի 31 աշակերտից 21-ը ցանկություն է հայտնել սովորել անգլերեն, 18-ը՝ գերմաներեն։
ա) Քանի՞ աշակերտ է ցանկություն հայտնել սովորել և՛ անգլերեն, և՛ գերմաներեն։
բ) Քանի՞ աշակերտ է ցանկանում սովորել միայն գերմաներեն:
գ) Քանի՞ աշակերտ է ցանկանում սովորել միայն անգլերեն։
383․ Դասարանի աշակերտներից 20-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, 10-ը` գերմաներեն, իսկ 3-ը՝ միայն ֆրանսերեն։ Միաժամանակ անգլերեն և գերմաներեն սովորելու ցանկություն հայտնեցին 6-ը:
ա) Քանի՞ աշակերտ կա դասարանում:
բ) Քանի՞սը գիտի միայն անգլերեն:
գ) Քանի՞սը գիտի միայն գերմաներեն:
384․ Դասարանի աշակերտներից 25-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, 13-ըգերմաներեն, 10-ը ֆրանսերեն։ Միաժամանակ անգլերեն և գերմաներեն ցանկացավ սովորել 7 աշակերտ, անգլերեն և ֆրանսերեն` 4 աշակերտ, իսկ միաժամանակ գերմաներեն և ֆրանսերեն ոչ մի աշակերտ չուզեց սովորել։
ա) Քանի՞ աշակերտ կար դասարանում։
բ) Քանի՞սը պետք է սովորի միայն անգլերեն։
գ) Քանի՞սը պետք է սովորի միայն գերմաներեն։
դ) Քանի՞սը պետք է սովորի միայն ֆրանսերեն:
Տնային աշխատանք
378. Գտեք x թիվը, եթե
ա) {x} ⋂ {1} = {x}
բ) {x, 1} ⋂ {2, — 5, 0} = {2}
գ) {2x+1} ⋂ {4; 1/3; — 2} = {- 2}
381․ Դասարանի բոլոր 24 աշակերտները ցուցակագրվեցին լողի և շախմատի խմբակներում: Ընդ որում նրանցից 18-ի ազգանունները կան լողի խմբակի ցուցակում, իսկ 15-ի ազգանունները՝ շախմատի խմբակի ցուցակում։
ա) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց և լողի, և շախմատի խմբակներում։
բ) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց միայն լողի խմբակում։
գ) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց միայն շախմատի խմբակում։
380․ Եղբայրը և քույրը միասին լրացրին ամբողջ խաչբառը, որը պարունակում էր 60 հարց: Եղբայրը գտավ պատասխաններից 38-ը, իսկ երկուսով միասին գտան 12 պատասխան:
ա) Քանի՞ պատասխան գտավ քույրը։
բ) Քանի՞ պատասխան գտավ միայն քույրը:
գ) Քանի՞ պատասխան գտավ միայն եղբայրը։
386․ Դասարանի 32 աշակերտներից 20-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, 15-ը՝ գերմաներեն, 12-ը՝ ֆրանսերեն, 7-ը և՛ անգլերեն, և՛ գերմաներեն, 6-ը՝ և´ անգլերեն, և՛ ֆրանսերեն, 3-ը` գերմաներեն և ֆրանսերեն:
ա) Քանի՞ աշակերտ է ցանկացել սովորել նշված երեք լեզուները միասին։
բ) Քանի՞սն են ցանկացել սովորել միայն անգլերեն:
գ) Քանի՞սն են ցանկացել սովորել միայն գերմաներեն:
դ) Քանի՞սն են ցանկացել սովորել միայն ֆրանսերեն: