Daily Archives: 9 Մարտի, 2026

Ախթամար

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա։

5Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի։

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
10Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան։

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
15Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ՝ մոտիկ դարանում։

Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
20Նա կըռվում է կատաղի։

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ։

25Լըռեց։ Ծովի խավար ափին
Կանգնեց սև-սև մի ըստվեր…
Ահա և նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
30Մեղմ դիպչում են եզերքին.
Եվ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին։

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
35Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
40Մյուսն աղոթում եզերքին…

Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սև ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական։

45Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն― «Ա՜խ, Թամա՜ր…»։

Մոտ է ձայնը. սև խավարում,
50Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

55Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
60«Ա՜խ, Թամա՜ր…»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

 

Առափնյա-Ափի տարածության վրա գտնվող՝ եղող:

Մերթ-Երբեմն:

Ուժասպառ-Ուժերը սպառված։

 

Փշամորթներ, կառուցվածք առանձնահատկություններ։

1․Ինչո՞վ են տարբերվում փշամորթները և աղեխորշավորները մարմնի համաչափությամբ։

Աղեխորոշավորները ունեն ճառագայթները ծնված օրվանից, իսկ փշամորթները հասունացման շրջանում։

2․Ինչպե՞ս է տարբերվում փշամորթների և աղեխորշավորների կմախքային կառուցվածքը։
Ո՞ր խմբում կա կրային ներքին կմախք, իսկ ո՞րի մարմինը հիմնականում կազմված է փափուկ հյուսվածքներից։

Աղեխորոշավորների մոտ կա փափուկ մարմին կամ խեցի, իսկ փշամորթների մոտ կա կալցիումական թիթեղ մաշկի տակ, որից առաջանում են փշեր։

3․Ինչպե՞ս են շարժվում փշամորթները և աղեխորշավորները։
Ո՞ր կենդանիներն են օգտագործում ջրային անոթային համակարգը և խողովակաձև ոտիկները, իսկ ո՞ր կենդանիներն են շարժվում մկանային կծկումներով կամ լողալով։

Փշամորթները շարժվում են խողովակաձև ոտիկներով, իսկ աղեխորոշավորները լողալով։

4․Ինչպե՞ս են սնվում աղեխորշավորները և փշամորթները։
Ո՞ր կենդանիներն ունեն խայթող բջիջներ (նեմատոցիստներ) որս բռնելու համար, իսկ ո՞ր կենդանիները սնունդը ստանում են այլ եղանակներով (օրինակ՝ ծովաստղերը)։

Փշամորթները հիմնականում սնվում են ծովային մանր օրգանիզմներով, իսկ ծովաս  տղը ունի հատուկ թաղանթով բերան, որը դուրս հանելիս նա կարող է արտաքինից Մարսել սնունդը։ Աղեխորոշավորները կարող են ֆիլտրացնել ջրից կամ ակտիվ որսալ։

5․Որտե՞ղ են ապրում փշամորթները և աղեխորշավորները։
Ո՞ր կենդանիները հանդիպում են միայն ծովերում, իսկ ո՞ր կենդանիները կարող են ապրել նաև քաղցրահամ ջրերում։

Փշամորթները ապրում են միայն ծովերում և օվկիանոսներում, իսկ աղեխորոշավորները քաղցրահամ ջրերում և մնացած տեղերում։

Երկաթուղու շինությունը․ Վերլուծություն

Հովհաննես Թումանյանը, այս պատմվածքը գրելով, փորձում էր ցույց տալ, թե ինչպես էին այն ժամանակահատվածի ժողովուրդը վերաբերվում նորություններին և տեխնոլոգիաներին։ Պատմվածքի սկզբում Ուհանես բիձու տան մոտ հավքվել էին ինչ որ չափի ժողովուրդ և նա պատմում էի, թե ոնց է եղել երկաթուղու շինությունը։ Նա ու իր ընկեր՝ Սիմոնը նկատեցին, որ գետնի վրա ինչ-որ գծեր են գծում։ Իրենք ու գյուղի մյուս բնակիչները չէին հասկանում, թե դա ինչ է և ինչի համար է, սակայն իրենք շատ ուշադրություն դրան չդարձրեցին։ Ժամանակ անց պարզվեց, որ դա երկաթուղու ճանապարհն է, և ժողովուրդը սկսեցին բուռն քննարկումները։ Մի մասը դեմ չէր, որպիսզի իրենց գյուղում երկաթուղի լին, բայց մի մասը դեմ էր։ Ժողովուիդը ասում էին, որ դա կվնասի բնությունը և կվախեցնի կենդանիներին, սակայն մյուս մասը բացարձակ դեմ չէին, իրենք կարծում էին, որ դա կհեշտացնի իրենց կյանքը։ Քննարկումների ընթացքում, երկաթուղու շինարարներից մեկը մոտենում է գյուղացիներին, և հարցնում է՝ թե կարո՞ղ են իրեն ալյուր վաճառել։ Ուհանես բիձեն իրեն տալիս է այդ ալյուրը անվճար և գյուղացիները սկսում են վիճել և կռիվ անել։ Իրենք կարծում էին, որ դա ճիշտ չէր, սակայն իրենց վեճի ժամանակ, լսվում էին երկաթուղու սուլոցները։ Թումանյանը ուզում էր ցույց տալ, որ այն ժամանակ ժողովուրդը սովոր չէին նոր բաներին կամ ել նույնյսկ լիովին դեմ էին դրան, սակայն պետք է հասկանալ, որ իրենց դժգոհությունների և վեճերի ընթացքում կյանքը առաջ է գնում և կյանքը չի կարող նույն տեղում մնալ։ Հերոսներից ամենաշատը ինձ բնականաբար դու եկավ Ուհանեսը, նա բարի գտնվեց օտարի հանդեպ և վեճ չստեղծեց քննարկումների ժամանակ, ինչպես մնացած ժողովուրդը։ Ժամանակը փոխվում է, կյանքն ել հետը։ Պետք չէ վախենալ նոր բաներից, կյանքը առանց դրանց իմաստ չունի։

Խնդիրների լուծում

ԽՆԴԻՐ 1.
Հայրը 50 տարեկան է, որդին՝ 20։ Քանի՞ տարի առաջ հայրը 3 անգամ մեծ էր որդուց։

Լուծում:

Որոնելի տարիների թիվը նշանակենք x-ով, այդ դեպքում՝ x տարի առաջ հայրը 50-x տարեկան էր, որդին՝ 20-x տարեկան։ Քանի որ այդ ժամանակ հայրը 3 անգամ մեծ էր որդուց, ապա
50 — x = 3(20 — x)
Ստացվեց մեկ անհայտով գծային հավասարում։ Լուծելով այն ստանում ենք նրա միակ արմատը՝ x =5: Հետևաբար 5 տարի առաջ հայրը 3 անգամ մեծ էր որդուց։
Պատասխան` 5 տարի առաջ։

Դասարանական աշխատանք

1) Մտապահված թիվը նշանակեք x-ով և կազմեք հավասարում` ըստ հետևյալ խնդրի.
ա) Մտապահել են մի թիվ, ավերացրել են 8 և ստացել 33:

 

x+8=33,

x=33-8=25

x=5

բ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 52:

4x=52

x=52:4

x=13
գ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 7-ով, արդյունքին ավելացրել են 12 և ստացել 26:

7x+12=26

7x=14

x=2

դ) Մտապահել են մի թիվ, հանել են նրանից 4, արդյունքը բազմապատկել են 5-ով և ստացել 35:

5(x-4)=35

5x — 20=35

5x=55

x=11

2) Մի թիվ 6-ով մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 18 է: Ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում` նշանակելով մի տառով.
ա) փոքր թիվը,

x+x+6=18

2x=12

x=6

12
բ) մեծ թիվը:

x+x-6=16

2x=24

x=19

6

3) Մի թիվ 4-ով փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 22 է: Ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում նշանակելով մի տառով.
ա) փոքր թիվը,

x+x+4=22

2x=18

x=9

13
բ) մեծ թիվը:

x+x-4=22

2x=26

x=13

17

Խնդրի անհայտ մեծություններից մեկը նշանակելով մի տառով ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում և լուծեք այն (340-350).

ա) Մի թիվ 5 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 42 է:

x+5x=42

6x=42

x=7

5x=35
բ) Մի թիվ 3 անգամ փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 28 է:
գ) Մի թիվ 4 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց տարբերությունը 39 է:
դ) Մի թիվ 7 անգամ փոքր է մյուսից, իսկ նրանց տարբերությունը 54 է:

  1. ա) Եղբայրը գտավ 3 անգամ շատ սպիտակ սունկ, քան քույրը: Միասին նրանք գտել են 24 սպիտակ սունկ: Քանի՞ սպիտակ սունկ է գտել եղբայրը, քանիսը՞ քույրը:

    բ) Երկու դարակում ընդամենը 63 գիրք կա, ընդ որում մեկում 2 անգամ քիչ գիրք կա, քան մյուսում: Քանի՞ գիրք կա ամեն դարակում:

  2. ա) Գիրքն ունի 60 էջ: Կարդացել են 2 անգամ ավելի շատ էջ, քան մնացել էր կարդալու: Քանի էջ էր մնում կարդալու:

    բ) Հավաքակայանում 72 մեքենա կա: Մարդատար մեքենաները 7 անգամ շատ են բեռնատարներից: Քանի՞ բեռնատար մեքենա կա հավաքակայանում:

  3. ա) Տնտեսուհին ունի 20 հավ և ճուտ: Հավերը 4 անգամ քիչ են ճտերից: Քանի՞ ճուտ ունի տնտեսուհին:

    բ) Բադերն ու բադիկները միասին 16-ն են: Բադերը 3 անգամ քիչ են բադիկներից: Քանի՞ բադիկ կա։

  4. ա) 124 մետր քաթանը պետք է բաժանել երկու մասի այնպես, որ մի կտորը մյուսից 12 մետրով երկար լինի: Քանի՞ մետր երկարություն կունենա յուրաքանչյուր կտորը:

    բ) 16 մետր երկարություն ունեցող թելը պետք է երկու մասի բաժանել այնպես, որ մեկը մյուսից 1 մետրով երկար լինի: Քանի՞ մետր կլինի յուրաքանչյուր մասը։

  5. ա) Դպրոց բերեցին ընդհանուր քանակով 690 սեղան ու աթոռ: Աթոռները 230-ով սեղաններից շատ էին: Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ բերեցին դպրոց:

    բ) Դահուկավազքի մրցումներին մասնակցում էին 53 մարզիկ: Աղջիկները 17-ով քիչ էին տղաներից: Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էին մասնակցում մրցումներին:

  6. Երկու հոգի 15 000 դրամը պետք է բաժանեին այնպես, որ մեկին մյուսից 4 անգամ շատ հասներ: Քանի՞ դրամ կհասնի յուրաքանչյուրին:
  7. ա) Կոնֆետի համար վճարել են 3 անգամ ավելի կամ 600 դրամով ավելի, քան թխվածքի համար: Որքա՞ն են վճարել թխվածքի համար:

    բ) Տետրերի համար վճարել են 4 անգամ ավելի, կամ 720 դրամով ավելի, քան քանոնների համար: Որքա՞ն են վճարել քանոնների համար:

  8. ա) Հայրը 8 անգամ մեծ է աղջկանից, իսկ աղջիկը 28 տարով փոքր է հորից: Քանի՞ տարեկան է հայրը:

    բ) Մայրը 6 անգամ մեծ է որդուց, իսկ որդին 25 տարով փոքր է մորից: Քանի՞ տարեկան է մայրը։

  9. Արևի տակ տաքանում էին մի քանի կատու: Նրանք միասին 10 թաթ ավելի ունեին, քան ականջ: Քանի՞ կատու էին տաքանում արևի տակ։
  10. Ընդհանուր քանակով 10 շուն ու կատու կերակրվեցին 56 պաքսիմատով: Ամեն շան հասավ 6, իսկ ամեն կատվի՝ 5 պաքսիմատ: Քանի շուն ու քանի՞ կատու կերակրեցին: