Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը մոլեկուլի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին։
Հիշի՛ր՝ ինչ է ցույց տալիս տարրի հարաբերական ատոմային զանգվածը։
Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե մեկ մոլեկուլի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.).
Օրինակ՝ ջրի մոլեկուլի իրական զանգվածը՝ m0 = 2,988 10-23 գ, հետևաբար՝

Այսինքն՝ ջրի մեկ մոլեկուլի զանգվածը 18 անգամ գերազանցում է զ.ա.մ.-ը։
Ինչպես հարաբերական ատոմային զանգվածը, հարաբերական մոլեկուլայինզանգվածը նույնպես չափողականություն չունի (հարաբերական թիվ է)։ Ինչպե՞ս կարող ենք հաշվել նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:
Իմանալով նյութի քիմիական բանաձևը՝ հեշտությամբ կարող ենք հաշվել այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը։ Օրինակ՝ ածխաթթու գազի մոլեկուլային բանաձևն է CO2: Այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելու համար գումարենք մոլեկուլի բաղադրության մեջ մտնող բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները՝ հաշվի առնելով ատոմների թիվը (ինդեքսը):

Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի բաղադրության մեջ մտնող տարրերի հարաբերականատոմային զանգվածների և ինդեքսների արտադրյալների
գումարն է.

Հարցեր և առաջադրանքներ․
1․Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը։
Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը մոլեկուլի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին։
2․. Լրացրո՛ւ աղյուսակը.

CO=12+16=28
SO3=32+16.3=80
Na2S=
P2O5=31.2+16.5=142
H2SO4=1.2+32+16.4=98
H3PO4=1.3+31+16.4=98
3․Տեղեկատվական աղբյուրներում որոնի՛ր կենցաղում օգտագործվող մի քանի նյութի (խմելու սոդա, քացախաթթու (քացախ), մեթան) քիմիական բանաձևերը և հաշվի՛ր դրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները:
NaHCO3=
CH3COOH=12+1.3+12+16+16+1=60
CH4=12+1.4=16