Daily Archives: 30 Հունվարի, 2026

Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները

Զուգահեռ ուղիղների սահմանումը․

Հարթության վրա գտնվող a և b ուղիղները կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում: Այդ հանգամանքը նշանակում են այսպես՝ a ∥ b:

Եթե հարթության վրա գտնվող երկու ուղիղներ ուղղահայաց են նույն ուղղին, ապա դրանք զուգահեռ են:   

Lenku_veidi_perp.png

Հիշենք, մեզ հայտնի հատվող ուղիղների կազմած անկյունների անվանումներն ու հատկությունները:

Lenku_veidi_teor2.png

Հակադիր անկյունները հավասար են՝ ∠1 = ∠3; ∠2 = ∠4

Կից անկյունների գումարը 180° է՝ ∠1+∠2 = ∠2+∠3 = ∠3 + ∠4 = ∠4 + ∠1 = 180°

Երկու ուղիղներ երրորդ ուղիղով հատելիս,առաջացած անկյունները կոչվում են այսպես.

Lenku_veidi_teor1.png

Խաչադիր անկյուններ՝ ∠3  և  ∠5; ∠2 և ∠8

Համապատասխան անկյուններ՝ ∠1 և  ∠5; ∠4 և  ∠8; ∠2 և ∠6; ∠3 և ∠7

Միակողմանի անկյուններ՝ ∠3 և ∠8; ∠2 և ∠5

Այս անկյունները կօգնեն ձևակերպել a և b ուղիղների զուգահեռությունը:

Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները․

Հայտանիշ 1.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հայտանիշ 2.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հայտանիշ 3.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:

Lenku_veidi_paral1.png

Առաջադրանքներ․

1)Նշիր նկարին համապատասխան պնդումները:

ckrusto_d.PNG

Այս ուղիղները`

  • հատվում են
  • զուգահեռ են

2)Եթե հարթության վրա երկու ուղիղներ զուգահեռ են, ապա այդ ուղիղները չեն հատվում:

  • ճիշտ է
  • սխալ է

3) c ուղիղը հատում է a և b զուգահեռ ուղիղները՝ a∥b:
Գտիր այն պնդումները, որոնք սխալ են:

  • Համապատասխան անկյունները հավասար չեն:
  • Համապատասխան անկյունների գումարը 180° է:
  • Միակողմանի անկյունների գումարը 180° է:
  • Խաչադիր անկյունները հավասար են:
  • Միակողմանի անկյունները հավասար են:
  • Խաչադիր անկյունների գումարը 180° է:

4) Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը`AB ∥ IE:

  • այո
  • ոչ
4_platlenkaIR.PNG

5) Հայտնի է, որ երկու զուգահեռ ուղիղներ հատվում են երրորդ ուղղի կողմից:

Եթե ∠4=138°, ապա ∠8=

paralT2BezB.PNG

∠8=138°

6)c ուղիղը հատում է a և b ուղիղները: Գտիր այնպիսի անկյուն, որը <4-ի հետ կազմի միակողմանի անկյունների զույգ:

paralT1.PNG

<7

7)Ընտրիր այնպիսի անկյուն, որը ∠7- ի հետ կազմի խաչադիր անկյունների զույգ:

u1r2.PNG

 

8)c ուղիղը հատում է a և b զուգահեռ ուղիղները:

Գտիր 2 անկյանը հավասար անկյունները:

paralT2.PNG

9)Երկու զուգահեռ ուղիղները հատվում են երրորդ ուղղի կողմից:

paralT2BezB.PNG

Նշիր այն անկյունը կամ անկյունները, որի գումարը ∠1-ի հետ հավասար է 180°:

Կատարել հետևյալ առաջադրանքները՝

Գծել զուգահեռ և ուղղահայաց ուղիղներ

Ճանաչել անկյունները

Անկյունների տեսակները

Անկյուններ

Լրացուցիչ և կից անկյուններ

Հակադիր անկյուններ

Տարբերակել անկյուններ

Տերյանական խմբային նախագիծ

Կենսագրություն

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

 

Վահան Տերյանի ժամանակները 

 

Վահան Տերյանի ժամանակները սկսվել են դեռ նրա ծնունդից առաջ։ Նա ծնվել է Ջավախքում՝ Գանձա գյուղում, մի վայրում, որը հարուստ է պատմությամբ, բնությամբ և հոգևոր արժեքներով։ Նրա ընտանիքը կրթված և մտածող մարդկանցից էր․ պապերն ու հայրը հետաքրքրված էին գրականությամբ, հավատքով և աշխարհը հասկանալու ձգտումով։

Ջավախքը՝ Աբուլ լեռների շրջանը, իր լռությամբ, մթնշաղով և բնության գեղեցկությամբ մեծ ազդեցություն է ունեցել Տերյանի հոգու ու պոեզիայի վրա։ Այդ միջավայրում ձևավորվեց նրա նուրբ, զգացմունքային և խոր մտածողությունը։

Տերյանը դարձավ հայ մեծ բանաստեղծների շարքի կարևոր անդամներից մեկը։ Նա իր բանաստեղծություններով շարունակեց հայ գրականության մեծ ավանդույթը՝ Մեսրոպ Մաշտոցից մինչև Նարեկացի ու Թումանյան։ Նրա խոսքը դարձավ հայ ժողովրդի հոգու ձայնը։

Տերյանի բանաստեղծություններում արտահայտված է հայ ժողովրդի կարոտը, ցավը, հայրենի հողի հանդեպ սերը և մարդու ու հայրենիքի անքակտելի կապը։ Նա ապրեց դժվար ժամանակներում՝ պատերազմների ու հեղափոխությունների շրջանում, երբ Հայաստանի ճակատագիրը անորոշ էր։ Բայց նա չկորցրեց հավատը և գտավ իր ճանապարհը՝ ստեղծելով «Հոգևոր Հայաստան» գաղափարը։

Այսօր էլ Տերյանը մեզ հետ է․ ամեն սերունդ նրան նորովի է կարդում ու հասկանում։ Նրա բանաստեղծությունները օգնում են մարդուն սիրել, տառապել, մտածել և ինքն իրեն ճանաչել։

Տերյանի ծննդյան 120-ամյակը համընկնում է նաև հայ գրերի ստեղծման 1600-ամյակի հետ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրա կարևոր դերը հայ մշակույթում։

Տարիները կանցնեն, բայց Վահան Տերյանը կմնա հայ ժողովրդի պատմության ու հոգևոր կյանքի մեջ՝ իր խոսքի ուժով կենդանի պահելով Գանձան, Ջավախքը և մեր «արքայական լեզուն»։