Ձյու’ն ջան, ես սպասում էի քեզ շա~տ երկար: Աշունը անցավ, իսկ դու եկար: Ես և իմ ընկերները քո հետ կխաղանք: Դու պաղ ես, իսկ ես տաք և իմ ձեռերի մեջ դու ջուր ես դառնում: Եվ ես ուզում եմ քեզ բանաստեղծության քառատող նվիրել:
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Սիրով՝ Միլլա Մաթևոսյանից