0

Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն. ամփոփում

Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն հեքիաթը գրել է Էդուարդ Ուսպենսկին: Այն բաղկացած է 22 գլխից: Հեքիաթը շատ հետաքրքիր է և նման է հին մուլտֆիլմին: Հերոսներից ինձ ամենաշատը դուր է եկել Մատրոսկինը, որովհետև նա խելացի էր, ուրախ և շատ բարի: Իմ ամենասիրած հատվածը նամակի հատվածն է, երբ քեռի Ֆեոդորը նամակ էր գրում ծնողներին, իսկ կատուն և շունը շարունակում էին նամակը: Շատ զվարճալի էր, երբ ծնողները կարդում էին այդ նամակը: Կարդալում զուգընթաց մենք նաև դիտել ենք մուլտֆիլմը, բայց քանի որ այն նոր էր, չէր համապատասխանում գրքի հետ: Գիրքը ինձ համար ավելի հետաքրքիր էր և զվարճալի: Այն ինձ սովորեցրեց, որ պետք է լինել ինքնուրույն, բայց տանից չհեռանալ: Ծնողներն էլ պետք է լսեն իրենց բալիկի ցանկությունները և նրան չխանգարել: Ես խորհուրդ կտամ իմ հասակակիցներին կարդալ այս հետաքրքիր պատմությունը:

0

Աչքի մասին տեղեկություն

Աչքը լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան է:  Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է աչքի օգնությամբ։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Մարդկային աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում:

 Կյանքի առաջին մեկ տարում աչքերի գույնը կարող է փոխվել:

Կանաչ գույնը հազվադեպ հանդիպող գույն է: Ի դեպ, իմ հայրիկն ունի կանաչ աչքեր:

Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, կապույտ աչքերը հայտնվել են 6000 տարի առաջ մուտացիայի արդյունքում:

Արցունքները, կախված նրանից, թե ինչի արդյունքով են առաջացել (ուրախություն, տխրություն կամ արտաքին ազդակներ), տարբերվում են բաղադրությամբ:

0

Ճամբարի երրորդ շաբաթ. Ամփոփում

Մենք  այս շաբաթ շատ  հետաքրքիր բաներ ենք արել: Երկուշաբթի  օրվանից  մենք  սկսել ենք  պատրաստվել  դդմածեսին:  Մենք դդմի  մասին  հանելուկ ենք հորինել, խնդիրներ և հեքիաթներ: Երեքշաբթի մենք գնացել ենք  Գեղասահքի  դպրոց  չմուշկ  քշելու:  Չորեքշաբթի մենք  մարմելադ  պատրաստեցինք  դդումից: Իսկ  հինգշաբթի մենք ղափամա  պատրաստեցինք, որ դդմածեսին ուտենք: Ուրբաթ  դդմածես  էր, բայց  ես չեմ մասնակցել:

0

Русский язык

4. Запиши, добавь нужные слова.

Это красная роза. Её нарисовали красной  краской. Это
зелёная трава. Её нарисовали зеленым  карандашом. Это
синее озеро. Его нарисовали синим  карандашом Это чёрный
плащ. Его нарисовали чёрной краской. Это наши игрушки. Их нарисовали разными краскоми  и  карандашами.

0

Պատրաստում ենք ղափամա

Ղափամա պատրաստելու համար անրաժեշտ է՝
Կլոր, սիրուն դդում
Չիր և չամիչ
Ընկույզ
Բրինձ
Մեղր
Կարագ

Պատրաստման եղանակը՝
1.Դդումի վերևի մասը կտրում ենք ծաղիկի նման, դատարկում ենք դդմի միջի սերմերը:
2.Կտրատում ենք չիրը, ընկույզը: Թավայի մեջ դնում ենք կարագը, վրան լցնում ենք կտրատած չիրը, ընկույզը և չամիչը: Այս ամենը տապակում ենք: Առանձին կաթսայի մեջ եփում ենք մաքրած բրինձը:
3.Դդումի մեջ, պատերի վրա քսում ենք մեղր: Տակը գդալով շերտ-շերտ լցնում ենք բրինձը հետո չիրը և չամիչը:
4.Այս ամենը լցնելուց հետո, վարն դնում ենք կարագ և մի քիչ մեղր: Բերանը փակում

 

0

Ղափամա երգ

Հեյ, ջան, ղափամա,Համով, հոտով ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեղրը մեջը ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Յուղը մեջը ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեջը չամիչ, ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեջը բրինձ, ղափամա:Հեյ, ջան, ղափամա,Համով, հոտով ղափամա,Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

0

Քեռի Ֆեոդորը, շունն ու կատուն. անծանոթ բառեր- գլուխ 21

Դարչնագույն-Դարչնի գույնի

Մուշտակ- Կենդանիների մազածածկ մորթի

Փալաս-Լաթ, շորի կտոր

Յուրայիններ-Մեկին կողմնակից՝ համախոհ՝ ազգական մարդ

Օտարներ-տվյալ հանրության կազմին չպատկանող

Թաղյակները- Թաղիքի երկարաճիտ կոշիկ

Հաբ- Դեղահատ

0

Դդումի և դդումի կորիզի մասին տեղեկություն

Դդում

 

Դդումը  օգտագործում են որպես սնունդ: Օգտագործում են ապուրի, աղցանի, ջեմի, հյութի և պյուրեի համար:  Դդումի  ցողունը մագլցող է: Դդումը  ծաղկում է ուշ աշնանը: Դդումը ունի  A-վիտամին, դրա համար դդումը շատ օգտակար է: Դդումի  պտուղը  կեղծ հատապտուղ է. կլոր, երկար, տարբեր գույների: Դդումի կորիզները  շատ օգտակար են երեխաների համար: Նաև ոչ  միայն երեխաների,  մեծերի համար նույնպես, որովհետև նրանց օրգանիզմը շատ թույլ է: Դդումի տերևները լինում  են թաթաձև: Դդմի սերմը նաև օգտակար է: Նրա յուղը օգտագործում են  դեղերի մեջ:

0

Ճամփորդություն

Մենք այսօր գնացել  ենք  Գեղասահքի   դպրոց, որ  չմուշկ քշենք: Սկզբում  ես վատ էի քշում: Բայց  հետո սկսեցի  շատ լավ քշել: Ես նաև բոլորին օգնում էի: Ես  մի քանի անգամ  ընկել  եմ, բայց չէր ցավում: Մեր հետ բացի ընկեր  Գոհարից եկել են ընկեր Լյովան և ընկեր Մարիամը: Սահադաշտը շատ մեծ էր և  հետաքրքիր:  Ամենազարմանալին այն էր իմ համար, որ ես երբ ընկնում էի կարողանում էի ինձ պահել: Հետո ուրախ  տրամադրությունով վերադարձանք  դպրոց:

1 2 3 4
Զանցել գործիքագոտուն