0

Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն. ամփոփում

Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն հեքիաթը գրել է Էդուարդ Ուսպենսկին: Այն բաղկացած է 22 գլխից: Հեքիաթը շատ հետաքրքիր է և նման է հին մուլտֆիլմին: Հերոսներից ինձ ամենաշատը դուր է եկել Մատրոսկինը, որովհետև նա խելացի էր, ուրախ և շատ բարի: Իմ ամենասիրած հատվածը նամակի հատվածն է, երբ քեռի Ֆեոդորը նամակ էր գրում ծնողներին, իսկ կատուն և շունը շարունակում էին նամակը: Շատ զվարճալի էր, երբ ծնողները կարդում էին այդ նամակը: Կարդալում զուգընթաց մենք նաև դիտել ենք մուլտֆիլմը, բայց քանի որ այն նոր էր, չէր համապատասխանում գրքի հետ: Գիրքը ինձ համար ավելի հետաքրքիր էր և զվարճալի: Այն ինձ սովորեցրեց, որ պետք է լինել ինքնուրույն, բայց տանից չհեռանալ: Ծնողներն էլ պետք է լսեն իրենց բալիկի ցանկությունները և նրան չխանգարել: Ես խորհուրդ կտամ իմ հասակակիցներին կարդալ այս հետաքրքիր պատմությունը:

0

Աչքի մասին տեղեկություն

Աչքը լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան է:  Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է աչքի օգնությամբ։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Մարդկային աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում:

 Կյանքի առաջին մեկ տարում աչքերի գույնը կարող է փոխվել:

Կանաչ գույնը հազվադեպ հանդիպող գույն է: Ի դեպ, իմ հայրիկն ունի կանաչ աչքեր:

Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, կապույտ աչքերը հայտնվել են 6000 տարի առաջ մուտացիայի արդյունքում:

Արցունքները, կախված նրանից, թե ինչի արդյունքով են առաջացել (ուրախություն, տխրություն կամ արտաքին ազդակներ), տարբերվում են բաղադրությամբ:

0

Ճամբարի երրորդ շաբաթ. Ամփոփում

Մենք  այս շաբաթ շատ  հետաքրքիր բաներ ենք արել: Երկուշաբթի  օրվանից  մենք  սկսել ենք  պատրաստվել  դդմածեսին:  Մենք դդմի  մասին  հանելուկ ենք հորինել, խնդիրներ և հեքիաթներ: Երեքշաբթի մենք գնացել ենք  Գեղասահքի  դպրոց  չմուշկ  քշելու:  Չորեքշաբթի մենք  մարմելադ  պատրաստեցինք  դդումից: Իսկ  հինգշաբթի մենք ղափամա  պատրաստեցինք, որ դդմածեսին ուտենք: Ուրբաթ  դդմածես  էր, բայց  ես չեմ մասնակցել:

0

Русский язык

4. Запиши, добавь нужные слова.

Это красная роза. Её нарисовали красной  краской. Это
зелёная трава. Её нарисовали зеленым  карандашом. Это
синее озеро. Его нарисовали синим  карандашом Это чёрный
плащ. Его нарисовали чёрной краской. Это наши игрушки. Их нарисовали разными краскоми  и  карандашами.

Զանցել գործիքագոտուն