0

English 24.12.2021

  1. There is a brown door at a red sofa.
  2. Thete is a yellow lamp on the table.
  3. There are many books in the bookcase.
  4. There is a big green carpet on the
  5. There is a big table at the armchair.
  6. There is a blue chair on the floor.
  7. There is a yellow toy on the sofa.
  8. There is a white computer on the

 

0

Ամանորյա հանդես

Մենք այսօր դպրոցում  նորտարվա  հանդես ենք արել: Առավոտյան մենք փորձ արեցինք, իսկ փորձից հետո Ամանորյա երգեր երգեցինք: Հետո վերադարձանք դասարան և քաղցրավելիքներ կերանք: Նաև տարեգաթա ուտեցինք և ոչ մեկին կոճակ չնգավ: Դրանից հետո մենք տոնածառի մոտ  նկարվեցինք և վերադարձանք դասարան: Եվ երբ վերադարձանք  Սիկրետ սանտա խաղացինք, իրար նվերներ նվիրեցինք և ինձ ջենգո նվիրեցին: Դրանից հետո  մեր օրը ավառտվեց

0

Ճանփորդություն

Մենք այսօր դասարանի հետ գնացել ենք  Կ. Ստանիսլավսկու  թատրոն: Մենք նայել ենք Մաուգլի ներկայացումը:  Ես նաև դիտել եմ Մաուգլի մուլտֆիլմը , և ճիշտն ասած մուլտֆիլմը և ներկայացումը նման չեին: Իմ սիրած հերոսները  սև պանտեռան է, և Մաուգլին: Ինձ ամեն ինչ դուր եկավ, բայց ներկայացումը կարճ էր:  Ինձ դուր եկավ այն հատվածը որը կապիկները պարում էին: Հետո ուրախ տրամադրությունով  վերադարձանք դպրոց:

0

Տարեգաթա

Տարեգաթա պատրաստելու համար մեզ պետք է՝

մեկ ու կես թեյի  գթալ սոդա

երեք հատ ձու

մեկ բաժակ շաքարավազ

երկու բաժակ ալյուր

երկու բաժակ մածուն

վանիլին

մեկ տուփ կարագ

շոկոլադե փաթիլներ

 

0

«Ծիածան» ռադիո շուրջտարյա նախագիծ. երրորդ եթերաշրջան

Նախագծի մասնակիցներ` 3.1 դասարանի  սովորողներ և ընտանիք:

Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Ժամկետը` շարունակական

Նախատեսվում է՝ ամսական 2 ռադիոթողարկում՝ նյութի ընտրության մեջ սովորողը ազատ է, պետք է նախօրոք նյութը ընտրել, ծանոթանալ, արտահայտիչ կարդալ և լավ յուրացնելուց հետո ձայնագրվել։ Ռադիոթողարկումները կարող են լինել զրույց-պատումի, գրական ընթերցումների, տեղեկատվական նյութի, երկխոսության, հարցազրույցի տեսքով:

Նպատակ՝

  • բանավոր խոսքի զարգացում
  •  տեղեկատվական տեքստերի հետ աշխատելու հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում

Խնդիրներ՝

  • Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
  • Զարգանել այնպիսի մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր ձայնագրել, խմբագրել նյութերը, հետագայում՝ հրապարակել իրենց բլոգներում:
  • Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:

Ընթացք՝

Սովորողների հետ ընտրում ենք թողարկման թեման, յուրաքանչյուր սովորող պատասխանատու է լինում իր բաժնի համար: Մինչև ձայնագրման օրը սովորողը փնտրում, գտնում է թեմային հարմար տեքստ, աշխատում է տեքստի վրա. ընթերցում է, անծանոթ բառերն է առանձնացնում, սովորում է արտահայտիչ կարդալ/ աշխատանքի ընթացքին հետևում է ծնողը, ուսուցիչը, ուղղորդում է սովորողին՝ ընտրել այնպիսի տեքստ, որն իրեն մատչելի է/: Ձայնագրվող սովորողը Paint նկարչական ծրագրով նկարում է տեքստին համապատասխան նկար և ուղարկում ինձ:

Ձայնագրությունից հետո, կխմբագրեմ, կկցեմ նկարը և կթողարկեմ բլոգում, ենթակայքում, իսկ սովորողը՝ իր բլոգում:

Տեղեկատվական տեքստերի աղբյուրը

Ամփոփում՝

«Ծիածան» ռադիո #1 Արագածոտնի մարզ

«Ծիածան» ռադիո #2 Արարատի մարզ

«Ծիածան» ռադիո #3 Արմավիրի մարզ

«Ծիածան» ռադիո #4 Գեղարքունիկի մարզ

«Ծիածան» ռադիո #5 Կոտայքի մարզ

«Ծիածան» ռադիո # 6 Լոռու մարզ

«Ծիածան» ռադիո #7 Շիրակի մարզ

 

 

 

 

 

 

 

 

 

0

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Բարև, ես Միլլա Մաթևոսյանն եմ։ Ես  ութ տարեկան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  Հարավային դպրոցի 3.1 դասարանում։ Ես այս տարի սովորել եմ շատ հետաքրքիր դասեր։ Ես երկրորդ դասարանի վերջից ունեմ բլոգ, բլոգում ես տեղադրում եմ իմ դասերը։ Բլոգում մենք կարող  ենք նոր բաժին ավելացնել, նկարներ տեղադրել և կիսել։

Նաև ես մասնակցում եմ ռուսերենի, անգլերենի, մայրենիի, և մաթեմատիկայի ֆլեշմոբներին և ամեն անգամ 10 միավոր վաստակում: Մենք տարվա ընթացքում մասնակցել ենք տարբեր մրցույթների և  ստուգատեսի:

Այս տարի նաև գնացել ենք 4 ճամփորդության՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Թուխ Մանուկ եկեղեցի,  Կոմիտասի տուն-թանգարան և ագարակ,  իսկ վաղը գնալու ենք   թատրոն։

Ես ցուցահանդես-վաճառքին չեմ մասնակցել, բայց մայրիկիս հետ պատրաստել ու նախապես դպրոց եմ տարել  համով թխվածքներ, որ իմ ներդրումն ունենամ այդ բարի գործին։

Ես կարող եմ աշխատել տարբեր ծրագրերով. կարող եմ նկարել Paint ծրագրով, գրել Word ծրագրով, գտնել ու գծել ճանապարհ Google map-ով, և գտնել ու գրել տեղեկություններ։

Մայրենիից կարող ենք դերերով հեքիաթ պատմել, բառարանից անծանոթ բառեր դուրս գրել։

Մաթեմատիկայից կարող եմ գումարել մեծ  թվերով,  աղյուսակ գծել,  բազմապատկել և բաժանել, և կարող եմ ժամացույցից  օգտվել։

Ես և շրջակա աշխարհից մենք թթու ենք դրել,  տեղեկություներ ենք գտել կենդանիների և մոլորակների մասին։ Տեխնոլոգիայից մենք պատրաստել ենք ամանորյա խաղալիքներ, նկարել ենք մեզ և պատրաստել ենք բացիկներ:

Մարմնամարզությունից խաղացել ենք խաղեր, և վազում ենք դպրոցի շուրջը: Լողից մենք սովորել ենք սուզվել և լողալ բաց աչքերով:

Անգլերենից  կարող ենք նամակներ գրել, հարցականով նախադասություներ գրել, կարդալ, թարգմանել: Ռուսերենից մենք երգեր ենք երգում, գրում ենք, կարդում, այսօր բանաստեղծություն ենք սովորել և կարդացել ենք նոր դաս:

Ծիածան ռադիոյով  մենք պատմում ենք մարզերի  մասին: Այս տարի կարդացել եմ հեքիաթներ իմ դասագրքերից, օրինակ՝    Սրինգ նվագող աղջկա մասին, Բախտը բերելու մասին և այլն, ինչպես նաև՝ հեքիաթներ Գրիմ եղբայրներից:

Լրացուցիչ կրթությունից ես սովորում եմ դաշնամուր, իսկ մյուս տարի ցանկանում եմ սովորել նաև նկարչություն:

 

1 2 3
Զանցել գործիքագոտուն