Posted in Ճամբար

Անծանոթ բառեր

Լուսանկարչական- լուսանկարչության հատուկ՝ վերաբերող

Պոզահարել- Պոզերով հարվածել, հարու տալ

Ծանրոց- Փաթեթավորված փոստային առաքում (կապոց, արկղ, փաթեթ ևն)

Կնիք- Փորագրված նշաններով սարք

Կեղծել- Կեղծ կերպով երևալ՝ գործել

Գյուտ- Գտնելը, գտնվելը

Հայտնագործություններ-գյուտ

Ճայակ- Ագռավազգիների ընտանիքին պատկանող թռչուն

 

Արտասանդուղք- շենքի դրսի սանդուղք

Հավանաբար-Հավանական կերպով, ամենայն հավանականությամբ

Ֆիզիկա-գիտություն, որն ուսումնասիրում է բնության հիմնարար օրենքները

 

 

Posted in Դդմածես, Հորինուկներ, Uncategorized

Ընկերասեր դդումը

Կար-չկար մի աղջիկ կար: Մի անգամ այդ աղջիկը  դդում ցանեց: Մի  քանի ամիս հետո այդ  դդումը մեծացավ: Մայրիկը տեսավ  դդումը և որոշեց ապուր պատրաստել: Նա  վերցրեց դդումը կտրատեց և գցեց թավայի մեջ: Այնտեղ դդումը ծանոթացավ  մյուս բանջարեղենների հետ: Նա հանդիպեց  մի  բազուկի  և ասաց.

-Մենք  ինչի՞ մեջ ենք,-հարցրեց դդումը:

-Մենք  ապուրի մեջ ենք, չգիտե՞ս:

-Ո՛չ,  ես  առաջին անգամ եմ լսում ապուր բառը:

-Դե լավ, քո անունը ի՞նչ է:

-Ի՞մ անունը, ես դեռ  անուն  չունեմ:

-Արի միասին քեզ անուն մտածենք:

-Արի,-ասաց  դդումը:

Նրանք մտածեցին դդումին անուն, և նրա անունը դրեցին Բուբիկ:

Եվ այդ օրվանից  նրանք ընկերացան:

 

Posted in Դդմածես, Հորինուկներ

Դդումի մասին խնդիրներ

Խնդիր 1

 

Մայրիկը գնեց  10 դդում: Մի ապուր պատրաստելու համար անhրաժեշտ է 2 դդում:

Քա՞նի  ապուր կարող է պատրաստել մայրիկը:

 

Լուծում՝  10:2=5

Պատասխան՝ 5  ապուր

 

 

Խնդիր  2

Լենան ցանեց  20  դդում: Մայրիկը  ապուրի համար վերցրեց 3 դդում:

Իսկ տատիկը աղցանի համար  վերցրեց  5  դդում: Քա՞նի  դդում մնաց Լենայի մոտ:

 

Լուծում՝  3+5=8

20-8=12

Պատասխան՝ 12  դդում

 

Posted in Դդմածես, հորինուկ

Դդումի մասին հանելուկ

Հանելուկ առաջին

Այն ի՞նչն է ինչը,
Որ լինում է տարբեր գույների
Եվ տարբեր ձևերի
Դա շատ համեղ է, և աճում է գետնի վրա:

Հանելուկ եկրորդ

Այն ի՞նչն է ինչը,
Որի մեջի կորիզները մեծ են
Ուտելու և դա լինում է
Տարբեր չափերի:

 

Posted in Ամփոփում

Ճամբարի եկրորդ շաբաթ. Ամփոփում

Մենք  այս շաբաթվա ընթացքում արել ենք  շատ հտաքրքիր բաներ: Երկուշաբթի մեզ  ընկեր  Շուշանը  ցույց  տվեց ոնց  տնկել  դդում: Երեքշաբթի  մենք գնացել ենք ընկեր Գայանեի դասարան, որ սովորացն ենք նրանց նկարել դդում: Չորեքշաբթի մենք գնացել ենք մարզական  ստուգատես: Հինգշաբթի  մենք  գնացել ենք ճամփորդություն  դեպի  Ջրվեժի  անտառապարկ:Իսկ ուրբաթ մեր դասարանը  գնացել էր լողի իսկ ես դիտել եմ սառցե թագուհու մուլտֆիլմը:

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Մենք այսօր դասարանի հետ  գնացել  ենք Ջրվեժի անտառապարկ: Իհարկե մենք ուզեցել էինք գնալ սևաբերդ բայց ճանապարհը փակ էր:Սկզբից մենք ձնագնդիկ խաղացինք: Իսկ  հետո  մենք  սահնակ քշեցինք: Նաև մեզ  հետ  ճամփորդում էր մի շուն:  Հետո մենք գնացել էնք  մի փոքր  դիրք:  Այնտեղ  մենք սահնակ էինք քշել և ընկեր Գոհարը և ընկեր Սյուզին քշել էին մեր հետ: Նաև մենք սիրուն ձնեմարդ  պատրաստեցինք և նրա վրա շարֆ հագձրեցինք, Աչքերի տեղը  մանդարին  դրեցինք իսկ քթի կոն: Հետո ուրախ տրամադրությունով վերադարձանք դպրոց: