Posted in Ամփոփում, Ես կարողանում եմ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Բարև, ես Միլլա Մաթևոսյանն եմ։ Ես  ութ տարեկան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  Հարավային դպրոցի 3.1 դասարանում։ Ես այս տարի սովորել եմ շատ հետաքրքիր դասեր։ Ես երկրորդ դասարանի վերջից ունեմ բլոգ, բլոգում ես տեղադրում եմ իմ դասերը։ Բլոգում մենք կարող  ենք նոր բաժին ավելացնել, նկարներ տեղադրել և կիսել։

Նաև ես մասնակցում եմ ռուսերենի, անգլերենի, մայրենիի, և մաթեմատիկայի ֆլեշմոբներին և ամեն անգամ 10 միավոր վաստակում: Մենք տարվա ընթացքում մասնակցել ենք տարբեր մրցույթների և  ստուգատեսի:

Այս տարի նաև գնացել ենք 4 ճամփորդության՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Թուխ Մանուկ եկեղեցի,  Կոմիտասի տուն-թանգարան և ագարակ,  իսկ վաղը գնալու ենք   թատրոն։

Ես ցուցահանդես-վաճառքին չեմ մասնակցել, բայց մայրիկիս հետ պատրաստել ու նախապես դպրոց եմ տարել  համով թխվածքներ, որ իմ ներդրումն ունենամ այդ բարի գործին։

Ես կարող եմ աշխատել տարբեր ծրագրերով. կարող եմ նկարել Paint ծրագրով, գրել Word ծրագրով, գտնել ու գծել ճանապարհ Google map-ով, և գտնել ու գրել տեղեկություններ։

Մայրենիից կարող ենք դերերով հեքիաթ պատմել, բառարանից անծանոթ բառեր դուրս գրել։

Մաթեմատիկայից կարող եմ գումարել մեծ  թվերով,  աղյուսակ գծել,  բազմապատկել և բաժանել, և կարող եմ ժամացույցից  օգտվել։

Ես և շրջակա աշխարհից մենք թթու ենք դրել,  տեղեկություներ ենք գտել կենդանիների և մոլորակների մասին։ Տեխնոլոգիայից մենք պատրաստել ենք ամանորյա խաղալիքներ, նկարել ենք մեզ և պատրաստել ենք բացիկներ:

Մարմնամարզությունից խաղացել ենք խաղեր, և վազում ենք դպրոցի շուրջը: Լողից մենք սովորել ենք սուզվել և լողալ բաց աչքերով:

Անգլերենից  կարող ենք նամակներ գրել, հարցականով նախադասություներ գրել, կարդալ, թարգմանել: Ռուսերենից մենք երգեր ենք երգում, գրում ենք, կարդում, այսօր բանաստեղծություն ենք սովորել և կարդացել ենք նոր դաս:

Ծիածան ռադիոյով  մենք պատմում ենք մարզերի  մասին: Այս տարի կարդացել եմ հեքիաթներ իմ դասագրքերից, օրինակ՝    Սրինգ նվագող աղջկա մասին, Բախտը բերելու մասին և այլն, ինչպես նաև՝ հեքիաթներ Գրիմ եղբայրներից:

Լրացուցիչ կրթությունից ես սովորում եմ դաշնամուր, իսկ մյուս տարի ցանկանում եմ սովորել նաև նկարչություն:

 

Posted in Ճամփորդություն

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիտական թատրոն

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանում: Հիմնադրվել է 1937թ․ նոյեմբերի 15-ին: Գեղարվեստական ղեկավարը Կարեն Ներսիսյանն է: Թատրոնը կառուցվել է 1930-1931 թվականներին: Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Լևոն Քալանթարը: Թատրոնի հիմնական խնդիրն է ռուս դասական գրականությունը հանդիսատեսին ներկայացնելը: Թատրոնը ստացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր: