Posted in Մայրենի

Գործական քերականություն

Ներկա ժամանակ

266. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՜նչ ընդհանրություն ունեն:
Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված` բաց թողնում: Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել։
Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թոցնում նրա գլխարկը։ Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից։ Պարից բավական հեռու արծիվը նետում է իր ավարը։ Գեղջուկը գլխարկը վերցնում է ու շրջվում, որ նորից նստի։ Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը։ Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:
Բոլոր բայերը ցույց են տալիս ներկա ժամանակաձև:
267 Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս։ Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դ-ա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է։ Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում:Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղալում է:
268. Ընդգծված բայերն ինչո՞վ են տարբերվում տեքստի մյուս բայերից: Դրանք համապատասխան ժամանակով արտահայտի՛ր:
«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսացի նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարեցի լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց։ Մեկ-մեկ էլ դրանք

ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչներն այդ երևույթն անվանում են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն առաջացավ այսպես, բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:

Իրենց վերջաաորությունները տարբերվում են:
  1. 269. Տեքտրը փոխիր` սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
    Աչքերը բողոքեցին, որ իրենք դեմքերի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բաներ, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերաններին։ Բայց երբ մարդիկ նրա՛նց մեղր տվեցին, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:
  2. 270. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում՝ էլ ի՞նչը փոխվեց:

    «Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կար։ Մոնղոլները կրակն էին պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց էին կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էին դատապարտվում:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կա։ Մոնղոլները կրակն են պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց էրկացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էրդատապարտվում:

 

Անցյալ ժամանակի ձևեր
271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով։
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ, փորձել էր կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածել էր ու մանր քարեր էր լցնել կճուճի մեջ: Ջուրը բարձրացել էր, հասնել էր կճուճի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծարավը:

272. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու որոշել էր մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ էր գտնել, ցեխակոլոլ արմատներ էր կրծել ու ասել էր.
– Չէ՛, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած` ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք` տես:
Նա դաշտային մկանը համոզել էր ու պանել էր տուն: Ցույց էր տալիս

հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղում էր: Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվել էր։ Մկները լեղաճաք փախչել, էին մտնել էր ծակը, ծվծվալով իրար սեղմվել էր ու մնացել էր, մինչև ոտնաձայները լռել էր։ Հետո դաշտամուկը նորից դուրս էր սողացել դնչիկը երկարել էր փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս էր մտնել, և մկներն էլի թաքնվել էր: Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասել էր.
Մնաս բարո՛վ, սիրելի՛ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված: Ավելի լավ է` ես էլի խոտ ու արմատ կրծեմ:
273. Տեքստը փոխիր` սկսելով այսպես․ «Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր…»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշում էին լեռնային արոտավայրեր։ Բայց վանքում էլ առանց կաթի չէին մնում: Ամառանոցում ստացված կաթնեղենի մի մասը վանք էին ուղարկում` վանականներին, ուսուցիչներին, աշակերտներին, վարպետներին ու արհեստավորներին կերակրելու համար: Լեռնային վատ ճանապարհները թույլ չէին տալիս ամեն օր կաթը վանք տանել։ Դրա համար էլ թրծված կավից խողովակաշար էին կառուցում, որն ամառանոցից ձգվում էր մինչև վանք։ Կաթնամուղ խողովակի կողքից գնացող մյուս խողովակն էլ որպես հեռախոս էր ծառայում վանքում ապրողների և ամառանոցաբնակների միջև։
274. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ …»:
Հին ժամանակներում հույները կոչվեցին հելլեններ, իսկ նրանց երկիրը` Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրեցին բաժան- բաժան։ Յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց մի ինքնիշխան պետություն` տարբեր օրենքներով ու սահմաններով։ Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր։ Սպարտացիները կոչվեցին նաև լակոններ` իրենց ապրած վայրի անունով։ Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսեցին։ Այն ժամանակներից սկսած` սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

275. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց Հելլադայի տիրապետության վրա…»:
Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավում էր Հելլադայի տիրապետության վրա: Հունական քաղաքները մեկը մյուսի հետևից ճանաչում էին Ֆիլիպի գերիշխանությունը` բացի Սպարտայից։ Զայրացած Ֆիլիպը մի նամակ էր գրում Լակոնիայի սպարտացիներին. «Եթե ձեր երկիրը իջնեմ, հիմնահատակ կկործանեմ և ձեր քաղաքն ու ձեզ հողին կհավասարեցնեմ»: Մի քանի օրից Ֆիլիպ կայսրն ստանում էր նամակի պատասխանը։ Նամակը բաց էր անում: Իսկ այնտեղ միայն մի բառ էր գրված. «Եթե…»։

276. Տեքստերը համեմատի՛ր` ուշադրություն դարձելով բայերի արտահայտած ժամանակին:

Ա. Ֆուտբոլը դադարել է միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվել են կանանց ֆուտբոլային թիմեր։ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով է հավաքել նրանց համար:

Բ. Ֆուտբոլը դադարեց միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվեցին կանանց ֆուտբոլային
թիմեր: Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով հավաքեց նրանց համար:

Ա խմբի բայերը կատարվում են այս պահին, իսկ բ խմբի բառերը նույ ձևի ներկա ժամանակաձև:

277. Կետերի փոխարեն գրի՞ր փակագծում տրված բայաձևերից մեկը:
Գիշերն ուզում էի դուրս գալ` մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ: (եկավ, եկել է)
Գիշերն անձրև եկավ հիմա ինչպե՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի: (եկավ, եկել է)
Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է, կարո՞ղ ես կպցնել։ (կոտրվեց, կոտրվել է)
Վա՛յ, ակնոցիս շրջանակը կոտրվեց, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը: (կոտրվեց, կոտրվել է)
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավը: (եկավ, եկել է)
Ջուրը երևի եկել է, որ բոլոր գյուղացիները, իրար անցած, ջրտուքի են պատրաստվում։ (եկավ, եկել է)

278. Նախադասությունները լրացրու փակագծում տրված բայաձևերից մեկով:
Հեծանիվը հայտնագործվել է երկու հազար տարուց էլ առաջ:
Ժամանակակից հեծանիվի նախատիպերն ստեղծվեցին (ստեղծվել են, ստեղծվեցին) Չինաստանում ու Հնդկաստանում:
Ժամանակին հեծանիվը հետաքրքրեց (հետաքրքրել է, հետաքրքրեց) նաև Լեոնարդո դա Վինչիին: Նա (ցանկացել է, ցանկացավ) ցանկացավ շղթայի միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել: Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո  կիրառվել է (կիրառվել է, կիրառվեց): Ղեկով երկանիվ հեծանիվը (հայտնվել է, հայտնվեց) հայտնվել է միայն մեր դարում:

Ապառնի ժամանակի ձևեր
279. Համեմատի՛ր ընդգծված ապառնի բայաձևերը: Ո՞րն է տարբերությունը:
Ա. Հավաքելու եմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան ենք հորինելու կյանքը հետաքրքիր դարձնելու համար:
Բարձրանալու եմ լեռները, մի քանի օր հանգստանալու եմ այս աղմուկից:

Բ. Հավաքեմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան հորինենք`
կյանքը հետաքրքիր դարձնելու համար։
Բարձրանամ` լեռները, մի քանի օր հանգստանամ այս աղմուկից:

 

Ա խմբի բայերը գրված են ապառնի ժամանակաձևով, իսկ բ խմիբի բայերը նույ պես ապառնի:
280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մեր աշխարհը մաքրվի աղբից:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե չանհանգստանան և հավատան իրար:

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե բնություն չլիներ:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե բարություն անես իրեն:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մենք ժամանակ չանցկացնենք մեր ընտանիքի հետ:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե ընկերները ու սիրելի ուսուցիչները չհիվանդանան և ամեն օր գան դպրոց:

Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե միշտ ամառվա նման տաք ու հավես լինի օրը և կյանքը:

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե բոլոր վայրերը (սրճարանները, դպրոցը, խանութը, և այլն) մոտիկ լինեն:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր։
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, մարդիկ երես առած կլինեն:

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, աշխարհը տխուր կլինի:

Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, քո երեվակայությունը և խելքը շատ կզարգանա:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, դասերը քիչ կլինեին, բայց դասամկջոցները և խաղերը շատ:

Posted in Կոտորակներ

Կոտորակների բազմապատկում

Կոտորակները բազմապատկելու համար պետք է նայել թվերի խաչաձև դասավրվածությանը:

Օրինակ՝

4/9×3/2=2/1×3/1=6/1

Պետք է գտնել խաչաձև դասավորված թվերի (4;2), (9;3) ամենամեծ ընդհանուր բաժանարարը և բաժանել այդ թվերի վրա:

Օրինակ՝

(4;2)=2

4 2

2 2

1

2 2

1

 

(9;3)=3

9. 3

3. 3

1

 

3 3

1