Posted in Մայրենի

Դերանուն

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:
Օրինակ
Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին։
Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:Ես-Տիգրան
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը։ Ես-Նվարդ
Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: Դու-տղա
Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան։ Դու-Ռուբեն
Վարորդը նոր միայն նկատեց մեզ։ Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց։ Նա-վարորդ
Նա թվաբանությունից ամենաուժեղն է, ընկերուհուն գովում էր Նվարդը։ Նա-ընկերուհի
236. Ի՞նչ անուն կտաս ես, դու, նա բառերին:
Ես, դու, նա-ն անձնական դերանուններ են:
237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Օրինակ`
-Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է։ Ես — Նա, ով խոսում է Տիգրանի հետ։
-Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ հա՞:
Նա-ով խուսում է Լևոնի հետ:
-Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: Դու ինչու՞ ես լռում ,- Հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:-Դու-ում հետ խոսում է Լևոնը
-Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:-Դու-ում հետ խոսում է Լևոնը
-Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում է Տիգրանը:
Նա-ում մասին խոսում են Տիգրանն ու ընկերը:
238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը
գտնենք,- շշնջացի ես: Մենք-ես և նա, ում հետ խոսում եմ
Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ
Հայկը: Մենք-Հայկը և նա ում հետ խոսում է:
Դուք եք հորինել, ոչ մի ռոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:
Դուք — նրանք, ում հետ խոսում է Նվարդը:
Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը։
Դուք-նրանք, ում հետ խոսում է աղջիկը:
239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք անձնական դերանուն են կոչվում, որովհետև փոխարինում են անձանց անուններին, օգտագործվում են անունների փոխարեն:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Ես, դու, նա՝ եզակի թիվ
Մենք, դուք, նրանք՝ հոգնակի թիվ
240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ա. Ես, մենք.
Բ. դու, դուք.
Գ. նա, նրանք:
Երեք խմբի բաժանված են՝ ըստ դեմքի՝ առաջին դեմք՝ ես, երկրորդ դեմք՝ դու, երրորդ դեմք՝ նա:
241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:
Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել։ Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում։ Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը։ Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը։ Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է։ Սա էլ վկայում է, է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ։ Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում՝ նետ-աղեղն -աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:
Ընդգծված բառերը ցուցական դերանուններ են, որոնք մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։ Դրանք ևս ունեն եզակի և հոգնակի թիվ և դեմքեր:
242. Կերերի փոխարեն գրի´ր տրված բառերը:
Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա:

Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տապ ամռանն այնտեղ  հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: Այդպես սնվելով` չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն  այնտեղ ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնտեղ, որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:
Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:
Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն։ Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք` I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով