Posted in Մաթեմատիկաի ֆլեշմոբ

Մաթեմատիկայի մարտյան ֆլեշմոբ

1.Ինչպե՞ս 16 կոճակը դասավորել չորս բաժակներում, որ յուրաքանչյուրում լինի իրարից տարբեր կենտ թվով կոճակներ։

Պատ.՝

5, 3, 1, 7:

2.  Երկու ծաղկամանում կա տարբեր քանակի ծաղիկներ։ Երբ առաջին ծաղկամանից 7 ծաղիկ տեղափոխեցին երկրորդ ծաղկամանի մեջ, յուրաքանչյուր ծաղկամանում դարձավ 28 ծաղիկ։ Քանի՞ ծաղիկ կար յուրաքանչյուր ծաղկամանում։

Լուծում ՛

28+7=35

28-7=21

Պատ՝.

35, 21:

3.  Անին նոր պարաքայլ էր սովորել. «Երկու քայլ աջ, մեկ քայլ ձախ»։ Նա այդ պարաքայլը կրկնեց մի քանի անգամ և իր սկզբնական կետից գնաց չորս քայլ աջ։Քանի՞ պարաքայլ կատարեց Անին։

Պատ՝. 12 քայլ

4.Նարեն գրքի  յուրաքանչյուր երկու էջերի միջև դրեց մեկ տերև, բացի առաջին ու վերջին էջից։ Քանի՞ էջ ունի գիրքը, եթե գրքի էջերի  համարակալումը արված է մեկից , ու նա  օգտագործել է 15 տերև։
Լուծում ՛
15×2=30
30+2=32
Պատ՝.
32 էջ
5. Դասարանում կա 6 սեղան։ Յուրաքանչյուր սեղանի շուրջ կարողանում է նստել երկու երեխա։ Հայտնի է, որ աղջիկները 4-ով ավելի են, քան տղաները։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա դասարանում:
Լուծում ՛
6×2=12
12-4=8
Պատ՝.
8 աղջիկ, 4 տղա:
6.Բացատում 8 թիթեռներ են թռչում։ Նրանց թևերը կարող են լինել դեղին , կապույտ ,կամ երկուսը միասին: Կան այնքան դեղին թիթեռներ, որքան կապույտներ: Չորս թիթեռներ իրենց թեւերի վրա ունեին երկու գույն: Քանի՞ թիթեռ ունի միայն դեղին թևեր:
 Լուծում՝ 8-4=4
4:2=2
Պատ.՝ 2 թիթեռ
7․Արևը միանման  վեցանկյուններից պատրաստեց հետևյալ պատկերները.սկզբում վերցրեց մեկ վեցանկյուն, այնուհետև հաջորդ պատկերը ստանալու համար վերցրեց յոթ վեցանկյուն։ Հետևելով օրինաչափությանը, քանի՞  վեցանկյուն անհրաժեշտ կլինի հաջորդ պատկերը ստանալու համար։
Captionless Image
Պատ.՝ 19
8. Հայրը 37 տարեկան է, իսկ որդին 12 տարեկան է։ Քանի՞ տարեկան է դուստրը, եթե 15 տարի հետո դստեր և որդու տարիքների գումարը հավասար կլինի հոր տարիքին։
Լուծում՝ 37+15=52
12+15=27
52-27=25
25-15=10
Պատ.` 10
9.  Տատիկը սեղանին դրեց մի ափսե կոնֆետ: Թոռները վազելով մոտեցան ափսեին ու այնտեղից վերցրեցին մեկական կոնֆետ, որից հետո ափսեի մեջ մնաց 14 կոնֆետ։ Հաջորդ օրը տատիկը նույն ափսեն դրեց, որի մեջ մնացել էր 14 կոնֆետ , բայց այս անգամ թոռնիկները վերցրեցին երկուական կոնֆետ և ափսեում մնաց 6 կոնֆետ ։Քանի՞ կոնֆետ կար սկզբում ափսեում։
Լուծում` 14-6=8
8:2=4
4×1=4
14+14=18
Պատ.՝ 18 կոնֆետ
10. Մայրիկը 19 խնձոր դրեց երեք զամբյուղի մեջ: Արամը եկավ և հաշվեց երկու զամբյուղի խնձորները և ասաց, որ մի զամբյուղում երեք անգամ շատ խնձոր կա, քան մյուս զամբյուղում։ ԱյնուհետևԱրսենը հաշվեց երկու զամբյուղի խնձորները և ասաց, որ մեկ զամբյուղում չորս անգամ քիչ խնձոր կա, քան մյուսում։Քանի՞ խնձոր կա յուրաքանչյուր զամբյուղում:
12, 3, 4

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով