Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

Ափ առնել-հավաքվել

Խորհրդի են նստում — հավաքվում են խորհրդակցելու

վար է բերում-իջացնում է

Գլուխ են տալիս-ողջունում են

վրա են պրծնում — առաջ են վազում

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

Խանութպան, տաքդեղ, թագավորանիստ, գանձապահ

Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նուկիմ քաղաքի բնակիչները միամիտ էին և անխելք:

Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում:

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը հնարամիտ էր և բարի:

Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:

Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Հեքիաթից պարզ է դառնում, որ Նուկիմ քաղաքում մարդիկ շատ բան չէին տեսել, նրանց շուկայում երևի միայն հաց ու այն պարզ մթերքներ էին վաճառվում, քանի որ նրանք առաջին անգամ էին փորձում տաքդեղը, խաղողն ու շաքարը: Նրանց դպրոցներում երեխաներին շատ բան չեն սովորեցնում:

Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Նուկիմցիներ ջան, ավելի շատ կարդացել, ճանապարհորդեք, որ զարգանաք:

Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Հեքիաթը սովորեցնում է, որ եթե դու միամիտ ես, քեզ խաբելը հեշտ կլինի, պետք է մի քիչ աչքաբաց լինել:

Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Միամիտ քաղաքի բնակիչները