Daily Archives: 31 Մարտի, 2022

Ճամփորդություն դեպի Ժողովրդական արվեստի թանգարան

Մենք այսօր դասարանով գնացել ենք  Ժողովրդական արվեստի թանգարան։ Սկզբից մեզ ընկեր Գրիգորը ցույց տվեց փայտից աշխատանքներ: Ես իմացա շատ հետաքրքիր գործիքներ: Ինձ ամենաշատը դուր եկավ այն  ամանը, որի մեջ դնում էին  գդալներ, և քանի հատ գդալ կար ամանի մեջ, այնքան մարդ էր ապրում տան մեջ։ Հետո մենք գնացել ենք բրոնզից աշխատանքներ նայելու։ Այնտեղ կային շատ գեղեցիկ զարդեր, ամաններ ու գդալներ։ Հետո մենք գնացել ենք գորգերի մոտ։ Այնտեղ կային խալիչաներ, կարպետներ ու գորգեր։ Այնտեղ կար մի գորգ, այդ  գորգը  ընտանեկան էր, որովհետև գորգը ամեն մեկը կարում էր մեկ մասը տատիկը, պապիկը, մայրիկը, հայրիկը, քույրիկը, եղբայրը և այլն։ Հետո մենք երգ երգեցինք։ Երգել  ենք  գարնան առավոտը։ Հետո մենք գնացել ենք մի սենյակ, այնտեղ կային շատ գեղեցիկ ու մեծ կարասներ։ Մեր տան  բակում  նույնպես այդպիսի  կարաս կա։ Կարասում պահում էին գինի։ Հետո մենք նստել ենք սեղանի շուրջ և մի փայտից գեղեցիկ զարդ ենք ներկել տարբեր գույներով։ Հետո ուրախ տրամադրությունով վերադարձանք դպրոց։