Այս արձակուրդի ընթացքում ես կարդացել եմ Գրիմ Եղբայրների Անտառի գնակը հեքիաթը Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ:
Հեքիաթը աղքատ փայտահատի և նրա երեք դստրերի մասին էր:
Փայտահատի դստրերը հերթով հայտնվում են կախարդված տնակում, որտեղ անուշադրության են մատնում կենդանիներին, ինչի համար պատժվում են: Միայն փոքրիկ դուստր է հոգ տանում կենդանիների մասին և նրանց կերակրում: Դրա համար կախարդանքը անցնում է և նա հայտնվում է շքեղ պալատում և ամուսնանում արքայազնի հետ:
Հերոսները
Փայտահատի երկու մեծ աղջիկները անուշադիր էին: Նրանք օգտվում են անտառի տնակի ուտելիքից, բայց չեն կերակրում կենդանիներին:
Իսկ փոքր աղջիկը շատ բարի ու ուշադիր էր:
Փայտահատը ամեն օր աղջիկներից ուտելիքի էր սպասում և մտածում էր միայն իր մասին: Նա չէր անհանգստանում, որ աղջիկները չէին վերադառնում տուն ու կորում էին անտառում:
Անտառի տնակի ծերունին իրականում արքայազն էր, որին կախարդել էին, մինչև նա հանդիպեր հոգատար աղջկա:
Իմ կարծիքը
Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ: Ես սովորեցի լինել բարի և մտածել նաև ուրիշների մասին:
Ինձ դուր եկած հատվածը հետևյալն է.
— Լսի, սիրուն աղջիկ։ Ես էս երկրի թագավորի որդին եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերի կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաները, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։
Եվ էդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր էն բարի աղջիկը, էն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին լիներ սիրող ու կարեկից…
Էն աղջիկը դու եղար։