Posted in Մայրենի

Մուկն ու ձուն առաջադրանքներ

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։  մեկնված-քցել  շեմ-Շեմք:  մառան-գետնափոր նկուղ
  2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  3. նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
    թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
    մի բան պարանով կապում են, որ չընկնի:
  4. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

Իմ կարծիքով ձուն ասում էր.

-Տարեք՝ ինձ իմ մայրիկի մոտ այ անտեր մկներ:

  1. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:
  2. Իսկ մկները կասեին.
  3. -Սուս՝ մնա այ ձու մենք հիմա գնում էնք քեֆ անելու:
  4. Ինչպե՞ս է կոչվում.
    բառերի մառանը-օնլայն բառարան
    գրքերի մառանը —գրադարան
    նկարների մառանը —թանգարան
  5. Շարունակի՛ր.
    Մկների երկիրը կոչվում է Մկստան:
    Վախկոտների երկիրը կոչվում է վախ
    կոտաստան: Կաղամբների երկիրը կոչվում է  կաղամբաստան
    Ծիծաղների երկիրը կոչվում է  ծիծաղաստան
  6. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին
    պատասխանող բառերը:
    Ձուն ընկավ
  7.  մուկը թեքվեց
    Մուկը  գրկեց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով