Posted in Ճամփորդություն

Ագարակ 17.11.2021

Մենք այսօր  դասարանի հետ գնացել էինք ագարակ։ Մենք քայլքով էինք գնում ագարակ: Ճամփին մենք երգում էինք  Ձիուկը և Կաքավիկը։ Ճամփի կեսին մենք վազում էինք։ Երբ մենք  հասանք  ագարակ, մենք ծանոթացանք ընկեր Դավիթի հետ, նա մեզ  շատ սիրուն ձիեր ցույց տվեց։ Դրանից հետո  մենք նստեցինք Մաշայի վրա, ես Շաքեի հետ էի նստել։ Այնուհետև  մեզ  շատ սիրուն շնիկներ ցույց տվեցին և թռչուններ՝ հավ, սագ, աքլոր, սիրամարգ և բադ։ Դրանից  հետո ուրախ տրամադրությունով  վերադարձանք դպրոց։