Daily Archives: 10 Դեկտեմբերի, 2025

Կրկնության խնդիրներ

187․ Նկար 102-ում AB = BC, OM-ը AOB եռանկյան կիսորդն է, ∠MOC = 135։ Ապացուցեք, որ ∠ABO = ∠OBC:

Անկյուն AOM=180º-135º=45º, հետևաբար ∠AOB=90º այսինքն BO-ն հանդիսանում է բարձրություն, իսկ եթե եռանկյունը հավասարասրյուն է ապա այն նաև կիսորդ է՝ հետևաբար  ∠ABO = ∠OBC:

 

  1. ABC եռանկյան մեջ ∠A = 38, ∠B = 110, ∠C = 32°: AC կողմի վրա D և E կետերը նշված են այնպես, որ D կետը գտնվում է AE հատվածի վրա, BD = DA, BE = EC: Գտեք ∠DBE-ն:

AD=DB=>∠ABD=38º

BE=EC=>∠EBC=32º

∠OBE=110º-(32+38)=40º

201․ Նկար 107–ում AC = AD, AB ⊥ CD: Ապացուցեք, որ BC = BD և ∠ACB = ∠ADB:

 

Տնային աշխատանք

1․ ABC եռանկյունում ∠A = 66°, ∠B = 42°, ∠C = 72°: Տարված են AM, BN և CK կիսորդները: Գտեք BAM, BCK և NBC անկյունները:

2․ ABC եռանկյունում ∠A = 80°: Տարված է ABC եռանկյան AM կիսորդը և ABM եռանկյան AK կիսորդը: Գտեք BAK և KAC անկյունները:

3․ A և B կետերը O կենտրոնով շրջանագծի վրա են: Գտեք OAB անկյունը, եթե OBA անկյունը 36° է:

4․ AB և CD հատվածներն O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Գտեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 13սմ, AB = 16սմ:

Բան ունեմ ասելու․ վերլուծություն

Այս պիեսը բավականին կարճ է, բայց լի է լավ խոսքերով ու բարի լիցքով։ Պիեսը պատմում է մի մանկական հանդեսի մասին, որը նախատեսված է աղքատ երեխաների համար։ Հանդեսի ընթացքում երեխաները սպասում էին կաղանդ պապիկին և երգում էին գեղեցիկ ամանորյա երգեր։ Երբ կաղանդ պապիկը ներս մտավ երեխաները մեծ ոգևորությամբ դիմավորեցին իրեն։ Սակայն այդ ընթացքում ներս է մտնում մի երիտասարդ, դիտելու այդ հանդեսը, իրեն խնդրում էին դուրս գալ այդ տաիածքից, բայց երիտասարդը այնքան մեծ ցանկություն ուներ այն դիտելի, որ նա նույնիսկ բավականին շատ գումար է վճարել ներս մտնելու համար։ Երբ նա տեղավորվեց, կաղանդ պապը արդեն երեխաների հետ էր շբվում։ Նա երեխաներից հարձնում էր իրենց անունը, տարիքը, ապրելու վայրը և իրենց երազած նվերը։ Երեխաները պատասխանում էին իրեն և իրենք ասում էին իրենց ցանկությունները, սակայն կաղանդ պսպը իրենց չէր նվիրում իրենց ցանկացած նվերը։ Երիտասարդը շատ է բարկանում և նա ամբողջ դահլիճով գոռգռում էր կազմակերպիչների վրա։ Ոստիկանությունը իրեն բաց թողեց և նա շատ կարևոր խոսքեր ասեց։ Իր խոսքերը ներկայացնում էին, այն ամեն ինչը, ինչի մասին մենք պիտի շատ մտածենք։ Նա ասում էր, որ հարկավոր է մարդկան նվիրել ջերմություն, այլ ոչ թէ ամեն ձևով ստանալ այն։ Պետք է բավարարվել այն ամեն ինչով, ինչ որ մեզ տալիս է շրջապատը, քանի որ մարդ կա, որ այդ ամենն ել չունի։ Նաև հարկավոր է կատարել խոստումները և լինել պատասխանատու։ Երիտասարդը շատ պարտաճանաչ և նրբանկատ մարդ էր, նա չդիմացավ երբ երեխաներից մեկին, իր խոստացած նվերը չտվեցին։ Նա շատ պատասխանատու մարդ էր, նա չէր սիրում երբ մարդկանց խաբում են։ Կաղանդ պապը շատ առհամարական էր վերաբերվում իր գործին, իրեն ընդհանրապես հետաքրքիր չէր, որ երեխաները իրենց երջանիկ չեն զգում։ Այս պիեսը մեզ ուզում է բացատրել, որ պետք չէ նեղվել երբ մի բան քո ուզածով չի ստացվում, քանի որ դեռ կան մարդիկ, որոնք այդ ամենն ել չէն կարող իրենց թույլ տալ։ Սա իմ կյանքի առաջինն պիեսն էր, և ես ընդհանրապես չփոշմանեցի, որ կյանքիս առաջին պիեսը եղել է սա։ Սարոյանը իսկապես շատ իրական և հուզիչ նկարագրեղ տեսարանը, ես իմ սեփական մաշկի վրա զգացի այդ երեխաների հուսահատությունը։ Նաև ինձ շատ հուզեց այս պիեսի առաջացման պատմությունը, քանի որ ես իմացա, որ Սարյանը իր փորձից է գրել այս ստեղծագործությունը։

 

 

 

Նամակ իմ ընկերոջը

Ողջույն սիրելի Մանէ, ես ցանկանում եմ, որ լույսը միշտ լինի օջախիտ մեջ, երազը թող լավ թռչի, տարին՝ բարի գա։ Թող գիշերվա հրաշքը բարություն բերի ձեր ընտանիքին և ընդհանրապես թող տարվա առաջին լույսը օրհնի ձեր օջախը։ Այս բարեմաղթանքները ես ամբողջ սրտով փոխանցում եմ քեզ, Մանէ ջան։

 

Օգտվել եմ այս էջից՝ հղում