Daily Archives: 6 Մայիսի, 2025

Սարդուրի ա․ փոքր կենսագրություն

Tir-Ar Travel - ՍԱՐԴՈՒՐԻ Ա Արարատյան ...

Վանի թագավորներից ամենահզորին ընտրելը բարդ է, քանի որ բոլորն էլ ունեցել են իրենց առավելությունները։ Կառանձնացնեմ Սարդուրի I-ին։

Ասորեստանի արձանագրություններում Ք․ա․ IX դ․ 30-20 թթ․ Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի I-ինը։ Նա թագավորել է Ք․ա․ մոտ 835-825 թթ․։ Սարդուրի I-ինը հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին։ Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայկական կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի I-ը հիշատակվում է, որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ։ Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ։

Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշպուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի (Արդինի) տաճարում։

 

Աղբյուրներ ՝

Առաջին աղբյուր

Երկրորդ աղբյուր

 

«Դաստիարակության իմ տարբերակը»

Եթե ես ճիշտն պատմեմ իմ դաստիրակչական պատմության մասին կլինի սենց։ Ես փոքր ժամանակ մտածում էի, որ ես կլինեմ աշխարհի ամենալավ, ամենաբարի և ամենասիրող մայրիկը, բայց սակայն ես ինչքան մեծանում եմ, այնքան ել երեխաները սկսում են ինձ զայրացնել։ Այո, զայրացնել։ Երբ երեխաները սկսում են ակտիվանալ կամ անկարգանալ ես մի տեսակ լարվում եմ ու սկսում եմ զայրանալ ու ինձ վատ զգալ, այդ իսկ պատճառով ես չգիտեմ թե ապագայում ինչպես կվերաբերվեմ իմ երեխայի հետ։ Եթե նա իրեն անկարգ պահի ես չգիտեմ ինձ ինչպես եմ պահելու, ես նույնիսկ փորձ չունեմ, որովհետև մեր ընտանիքում ոչ մի անկարգ երեխա չկա և ես չեմ տեսել թե մայրս կամ հայրս ինչպես են վարվում այդպիսի երեխաների հետ, բայց եթե իմ երեխաները լինեն հանգիստ և խելոք ես կդաստիրակեմ իրենց իմ ծնողների պես։ Իմ ծնողները ամեն շաբաթ ինձ և իմ եղբորը տալիս են հազար դրամ, որպիսզի մենք գցենք այն գանձապահի մեջ։ Իրենք մեզ ապահովում են ամեն ինչով և սովորացնում են ապրել ինքնուրույն։ Մայրս ինձ սովորեցնում է թե ինչպես է պետք ճիշտ գնումներ կատարել, իսկ հայրս սովորեցնում է թե ինչպես է պետք պահել հիգիենաի կանոնները։ Ես իմ երեխաների հետ ուզում եմ նույնպես վերաբերվել։ Դուք չմտածեք, որ եթե իմ երեխաները լինեն շատ ակտիվ և անկարգ ես իրենց չեմ սիրի։ Ոչ, ես իրենց կսիրեմ, ուղղակի ես իրենց կփորձեմ ավելի լավ դաստիրակել։ Նաև ինձ թվում է, որ ես զայրանում եմ այդ երեխաների վրա, որովհետև իրենք իմը չեն և ես իրենց շատ չեմ ճանաչում։

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:
Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը:

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Ավտոտրոֆներ, հետերոտրոֆներ, մեքսոտրոֆներ։

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Իրենք սնվում են միջբջջային տարածություններով:

  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:

 

  1. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:
  2. Ի՞նչ է շնչառությունը:
  3. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

English classwork. Speak and write

5. Look at the pictures, and write sentences about people. 

Katie’s reading and listening to music.

Daisy’s talking to phone and riding a bicycle.

Ben and Liz eating a popcorn and watching a film.

Max ‘s drinking a soda and watching a computer.

Tom and Amy are eating a apple and talking which other.

Sam playing a soccer with his friends.

 

 

b. Work with a partner. Cover your sentences and ask and answer questions about the people in the pictures.

 

A: Is Katie playing football?

B: No, she isn’t, she’s reading.

 

A: Are Ben and Liz eating a cake?

B: No, they isn’t, they eating a popcorn.

 

A: Is Max drinking a tea and do his homrwork?

B: No, he isn’t, he’s drinking a soda and watching a movie.