Posted in Ելք ստուգատես

5-րդ դասարանի «Ելք» ստուգատես

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Բլոգի հղում

Առաջին նյութը: Բարև, տեղադրել եմ 24.04.2021թ.-ին:

  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:

    Ամենաքիչը ես օգտագործում եմ «Ես և շրջակա աշխարհ» բաժինը, քանի որ դրա փոխարեն մենք անցնում են բնագիտություն:

    • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:

    Ամենաշատը ես հավանում եմ Վիկտորյա Միրզորյանի բլոգը, այն շատ գեղեցիկ է և հասկանալի:

    Սա էլ հղումն է:

    • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

    Մենք ունենք դրական վերաբերմունք և կարծում ենք, որ  բլոգը զարգացնում է պատասխանատվությունը, օգնում լավ հասկանալ նյութը և պահպանել գիտելիքները:

    Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը

    Ես ընտրել եմ Տաթև Մկրտչյանի բլոգը:

    Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ

    «Իմ մասին» բաժինը:

    Գրել, թե բլոգի հեղինակը ինչ առարկա է դասավանդում:

    Բլոգի հեղինակը դասավանդում է մաթեմատիկա (Նաև նա դասավանդում է մեր դպրոցում):

    Գտնել բլոգի բաժինները, ուսումնասիրել դրանք, դուրս գրել այն բաժինները, որոնք կարող են ձեզ հետաքրքրել

    Ինձ հետաքրքրեց «ճամփորդություն» բաժինը:

    Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի տերը ուր է ճամփորդել

    Բլոգի տիրոջ «ճամփորդություն» բաժինը: Բլոգի տերը ճամփորդել է դեպի Արատես և Փարաջանովի տուն-թանգարան :

    Ուսումնասիրել բլոգի արտաքին տեսքը, կարծիք գրել դրա մասին։

    Բլոգի արտաքին տեսքը շատ գեղեցիկ է, այնտեղ կարելի է շուտ գտնել ամեն ինչ, իսկ դա շատ կարևոր է:

    Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

    Արդյունքներ՝ 

    Ուսումնառության 5 տարիներ

    • Ո՞ր դասարանից ես հաճախում Հարավային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։

    Ես Հարավային դպրոցը հաճախում եմ առաջին դասարանից:

    • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

    Ես երբեք չեմ մոռանա մեր բոլոր ուսուցիչներին, ես շատ եմ իրենց կարոտելու:

    • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

    Խորհուրդ եմ տալիս շատ աշխատել, այդպես ավելի հեշտ կլինի: Նաև 4-5-րդ դասարանում ավելի հավես է ու զվարճալի: Նաև մի անհանգստացեք քննություններից, ուղղակի լավ սովորեք, պատրաստվեք և ձեր մոտ ամեն ինչ կստացվի:

    • Հարավային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր `ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

    Չեմ տնկել:

    • Պատրաստիր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հարավային դպրոցի միջավայրի մասին։

    • Ծնողներին խնդրիր, թող մի քանի նախադասությամբ խոսեն քո ուսումնական գործունեության մասին Հարավային դպրոցում:

    Ես՝ Սիրարփի Թելիմյանս, սովորող Միլլա Մաթևոսյանի մայրիկն եմ: Ինձ շատ է դուր գալիս այն միջավայրը, որտեղ սովորում են իմ երեխաները: Դպրոցում նրանք ձևավորել են լավ երաժշտական ճաշակ, հայրենաճանաչություն, ինքնուրույնություն: Դպրոցի ուսուցիչները լավն են, պատրաստակամ ու խելացի:

    Արդյունքներ՝ 

    Միջին դպրոց

    • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:

    Ես գիտեմ, որ բոլոր դպրոցներից գալիս են 6-րդ դասարան և այնտեղ նոր դասեր և ընտրությամբ գործողություններ են ավելանում:

    • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:

    Այդքան էլ չէ:

    • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:

    Ընկեր Նառա, ընկեր Գնել, ընկեր Միքայել, ընկեր Լուսինե (տնօրեն), ընկեր Աչեր, ընկեր Տաթև, ընկեր Աննա:

    • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:

    Ինձ ամեն ինչ դուր է գալիս 🙂

    Արդյունքներ՝ 

    Լեզվական կարողություններ և հմտություններ

    1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

    Առավոտյան մայրիկը արթնացնում է ինձ, ես գնում եմ նախաճաշելու, որից հետո ես լվացվում ու հագնվում եմ և հեռուստացույց եմ դիտում: Հետո գնում եմ նստում եմ երթուղային և գնում եմ Մայր դպրոց: Այնտեղ ես նստում եմ ուրիշ երթուղային և գնում եմ Հարավային դպրոց: Այնտեղ մեր ընդհանուր պարապունք ենք անում (նաև սա է իմ օրվա սիրելի մասը), որից հետո մենք գնում ենք դաս անելու: Երկար ընդմիջման ժամանակ մենք խաղում ենք տարբեր խաղեր: Երկարացված օրվա ժամանակ մենք անում ենք մեր տնային առաջադրանքները, հաց ենք ուտում և գնում ենք բակ խաղալու (աա էլ է օրվա իմ սիրելի մասը): Խաղալուց հետո մենք գնում  նստում ենք երթուղային և գնում ենք Մայր դպրոց: Մայր դպրոցից նստում ենք մեր երթուղային և գնում ենք տուն: Տանը ես շարունակում եմ իմ կիսատ թողած դասերը և ժամանակ եմ անցկացնում ընտանիքի հետ: Հետո մենք միասին թեյ ենք խմում և պառկում ենք քնելու:

    2․ Համացանցից ձեր սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտեք և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարեք նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

    -Ողջու՛յն Արամ MP3:

    -Ողջու՛յն:

    -Լա՞վ ես:

    -Այո, իսկ դու՞:

    -Ես ել եմ լավ, կարո՞ղ ես պատմել քո օրվա մասին կամ ասել, թե ինչպիսին է քո աշխատակարգը:

    -Այո, կարող եմ: Երբ ես արթնանում եմ, ես անում եմ իմ առավոտյան սովորական գործերը, որից հետո ես համարյա ամբողջ օրը աշխատում եմ իմ երգերի վրա:

    -Իսկ ինչպե՞ս է անցնում քո երեկոն:

    -Երեկոները իմ մոտ տարբեր են: Մի օր կարող եմ միանգամից պառկել քնելու: Մի օր էլ կարող եմ երկար աշխատել:

    -Չէի մտածում, որ քո օրը այդքան բարդ է:

    -Չէի ասի, որ բարդ է, բայց միաժամանակ չէի ասի, որ հեշտ է:

    -Դե շնորհակալություն, մինչ հանդիպում:

    -Ցտեսություն:

    3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

    Ծիծաղելի ավարտ:

    Երբ գնացքը հասավ Բոլոնիա այնտեղի ժողովուրդը ծիծաղելով նայում էին և քննարկում էին կատվին իր տեսքի համար: Նա այնտեղի փողոցներից մեկում մի մարդ տեսավ: Այդ մարդը շատ ծիծաղելի էր հագած և նա ծիծաղելի երգեր էր երգում  ծիծաղելի ձայնով: Կատուն հիշեց, թե ինչպես էին իր վրա ծիծաղում իր տեսքի համար և որոշեց գնալ կանգնել այդ մարդու մոտ և սկսեց իր հետ երգել ու պարել: Մարդիկ շատ էին զվարճանում և այդ օրվանից հետո հազարավոր մարդ էին հավաքվում իրենց փոքրիկ, բայց զվարճալի ներկայացումը դիտելու համար:

    Տխուր ավարտ:

    Հռոմի ժողովուրդը հարգում էին կատվին, բայց երբ նա հասավ Բոլոնիա… Ամեն ինչ վատ էր: Կատուն չգիտեր, որ այնտեղի ժողովուրդը չէին սիրում կատուներին և  ամեն ինչ, ինչ որ կապված է կենդանիների հետ: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում իր վրա, երբ նա մրսում էր, ոչ ոք չէր տաքացնում նրան, այլ հակառակ՝  ոտքերի տակ գցում և հարվածում էին իրեն: Նա շատ սոված էր և ընդհարապես ուժ չուներ..: Այդպես նա շատ ու շատ փոշմանեց, որ եկավ Բոլոնիա:

    Ջ․ Ռոդարի

    Ճանապարհորդ կատուն

    Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով