0

Մայրենիի ֆլեշմոբ

1. Ի՞նչ մասնագիտություն ուներ կատուն Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության մեջ։ «Ժամանակով Կատուն ճոն էր,Շունն էլ գըլխին գըդակ չուներ,Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի․․․»։
Այս ստեղծագործության մեջ կատուն մասնագիտությամբ դերձակ էր:
2․ Ո՞ր կենդանուն կարող ենք հանդիպել և՛ գազանանոցում, և՛ շախմատի տախտակին։
Կարող ենք հանդիպել փղին:
3. Խատուտիկն ասում է, որ իր անունը շատ հեշտ կարելի է ստանալ ,,խաղալիք, գիտունիկ, բոկոտիկ,, բառերից։ Իսկ նույն ձևով ի՞նչ բառ կստանանք ,,կարկաչյուն, ականջօղ, սուրհանդակ,, բառերից։
Կարկանդակ
4․Գուշակի՛ր։ Ո՛չ տեսնում են, ո՛չ հասկանում, Ո՛չ ուզում են, ո՛չ ստանում, Ցերեկն ամբողջ ման են գալիս, Գիշերն ամբողջ՝ հանգստանում։
Կոշիկ
5.Ասացվածքները խառնվել են, փորձի՛ր առանձնացնել։ Անճարը ասեմ ով ես դու։ Ասա ով է ընկերդ, կերել է բանջարը։
Անճար կերել է բանջարը: Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու:
6.,,Ծամ և հույս,, բառերն ունեն մի ընդհանուր ծանոթ, որն այդ բառերից մեկի «ընկերն» է և կազմված է մյուսի բոլոր տառերից: Ո՞ր բառն է ընդհանուր ծանոթը։
Հյուս
7. Տրված բառերի աջից կամ ձախից հանի՛ր մեկ տառ և ստացի՛ր նոր բառեր․ Նվարդ, կուժ, անուշ, որդի, աշուն։
Վարդ, ուժ, նուշ, որդ, շուն:
8․«Չարաճճի» բառերի տառերը խառնվել են, դասավորի՛ր այնպես, որ կարդաս բառը։ Տիզակ, ղմուե, ճճնա, ջմուրյն, ռթիեթ։
Զատիկ, մեղու, ճանճ, մրջույն, թիթեռ:
9.Երկու ասիկները խառնվել են, ճիշտ դասավորի՛ր։ Զատկե Զատիկ է, Զատիկն առանց նավակատիկ է, չամչե հատիկ է, ձվի չի լինի։
Զատկե զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինում:
10․ Արի՛ միասին գեղեցիկ պատմություն հորինենք: Սկսեմ ես, շարունակի՛ր դու։ Զատկին հանդիպեցին երկու ձու, մեկը փախել էր հավանոցից, իսկ մյուսը՝ սեղանից ․․․
Զատկին հանդիպեցին երկու ձու, մեկը փախել էր հավանոցից, իսկ մյուսը՝ սեղանից: Երբ նրանք տեսան իրար, սկսեցին զննել միմյանց: Սեղանի ձուն վառ կարմիր էր, գեղեցիկ զարդարված: Իսկ հավանոցի ձուն մի քիչ կեղտոտվել էր հավանոցում: Նա նայեց սեղանի ձվին և մտածեց. «Երնեկ այս գեղեցկուհուն: Ես էլ կցանկանայի նրա պես մաքուր ու գեղեցիկ լինել»: Իսկ սեղանի ձվիկը մտածեց. «Երնեկ այս թվիկին, ազատ է, անկախ, ոչ ոք նրան չի կոտրելու և ուտի»: Նրանք որոշեցին միանալ, լվացվել, մաքրվել ու գլորվել կանաչի վրա ու վայելել կյանքը: Եվ այդպես էլ արեցին:
0

Տեղեկություն Միլանի մասին

Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր քաղաքը, Լոմբարդիա մարզի Միլան գավառի վարչական կենտրոնը, Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը։ Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ, մինչդեռ արվարձաններով հանդերձ շուրջ 5, 2 միլիոն, Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքը։  Միլանը հյուրընկալել է նաև համաշխարհային ցուցահանդեսը (Էքսպոն) 1906 և 2015 թվականներին։

Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գտնվում նաև մի շարք շքեղ հյուրանոցներ։ Քաղաքը հանդիսանում է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի՝ Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը։

0

Ջանի Ռոդարի «Կապույտ լուսացույցը»

Ջանի Ռոդարի «Կապույտ լուսացույցը»

 

Առաջադրանքներ

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:

Մարդիկ, էի,  թռչել,  ճանապարհի, քաջություն,

Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:

2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:

վահանակը-Փյուղ, փողիկ, զանակ

ամառանոց-Հով տեղ, ուր հանգստանում են ամառվա շոգերին

3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Իմ կարծիքով  լույսերը կարմիր, դեղին ու կանաչ է, որովհետև  հասկանալի կլինի, որ կարմիրը չի կարելի անցնել, դեղինը պիտի պատրաստվել, իսկ կանաչը գնալ։

4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:

ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջoղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

6.Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:

Հատկանիշ

 

կապույտ, տարօրինակ,  դեղին, քաջությունն, խեղճ, ազատ, կարմիրով, կանաչը, անսովոր, սրամիտները,  թմբլիկ,

 

Գործողություն

 

անցնենք,   չանցնենք, թռչել, բռնել, կառուցի, մտածել, անջատվելը, գոռգոռում , հասկանալ, տալիս, կաառավարել։

 

7.Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը.
հասկանային-հասկանալ

, կիմանային-իմանալ,

կառավարման-կառավարել

, կառուցելու-կառուցել

ներկելու-ներկել

8. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Իմ կարծիքով նոր գույն կավելացնեին, որ այդ ամենը հեշտացնի։Իմ  կարծիքով կավելացնեին շականակագույնը, որը կնշանակի քշել դանդաղ։

Պատասխանեք հետևյալ հարցերին.

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:

Լուսակիրի լույսերը  հանկարծ դարձավ կապույտ,

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:

Լուսակիրը մտածում էր, որ մարդիկ քաջ չէին, այդ պատճառով լույսի ուղղությամբ չթռան վերև:

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:

Երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց, մարդիկ խառնվեցին իրար, մեքենաներից սկսեցին աղմկել:

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից գտեք, թե որ երկրի քաղաքներից է Միլանը, ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել այդ երկրի և քաղաքի մասին: Ո՞ր հայտնի մարդիկ են ծնվել այդ երկրում:

0

Մաթեմատիկա 14.04.2022

Լրացրո՛ւ ապրիլ ամսվա օրացույցը և պատասխանի՛ր հարցերին:

 

I օր IIօր IIIօր IVօր Vօր VIօր VIIօր
երկուշաբթի երեքշաբթի չորեքշաբթի հինգշաբթի ուրբաթ շաբաթ կիրակի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

 

Continue reading →

Զանցել գործիքագոտուն