Posted in Մայրենի

ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Սարսուռ — Բուռն հուզմունքից՝ երկյուղից առաջացող մարմնի դող, դողդողանք:

Երկնչել- Վախենալ, երկյուղ կրել:

  1. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։

Մասուր է կաթում — մասուր է կախված

Կարմիր սարսուռ է կաթում — ժայռից հուզումնալի տեսարան է բացվում

  1. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։

Աշնանային առվի մասին է, որը լի է աշան հորդառատ ջրով, մասուրով և շրջապատված է ժայռերով:

  1. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։

Այս բանաստեղծությունը կարմիր է՝ մասուրի, աշնան տերևների նման:

  1. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Այս տողերը շատ խորիմաստ են: Այսինքն եթե մենք առվի պե սինչ որ բանից վախենում ենք, հետո այն հաղթահարում ենք, ավելի ուժեղ ենք դառնում:

Զանցել գործիքագոտուն