Posted in Մայրենիի հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն․ Մայրենի

Այս ամիսը իմ սիրելի ամիսն է։ Տաք եղանակը, հաճելի միջավայրը, թեթև և ուրախությամբ լի օրերը։ Հիմա ես ձեզ ցույց կտամ իմ աշխատանքները, որոնք ես արել եմ այս ամսվա ընթացքում։ Մայիսի 2-ին մենք անցել ենք “Գանձանակ” պատմվածքը։ Մենք այն ինչպես միշտ կարդացել ենք, քննարկել ենք, պատմել ենք և կատարել ենք աեաջադրանքները։ Եթե ճիշտն ասեմ ինձ այդ պատմվածքը դուր չեկավ։ Մայիսի 5-ին մենք կատարել ենք գործնական քերականություն ։ Ինձ այս գործնական քերականությունը դուր եկավ, այն հետաքրքիր էր ու հաճելի։ Մայիսի 6-ին մենք գրել ենք ստեղծագործական աշխատանք։ Այդ ստեղծագործական աշխատանքի վերնագիրնն էր “Դաստիրակչական իմ տարբերակը”։ Ես գրել իմ ստեղծագործությունը և ել ասելու բան րունեմ, բավականին հետաքրքիր աշխատանք էր։ Մայիսի 8-ին մենք կարդացել են մի առակ տղայի և ծառի մասին։ Այն բավականին հետաքրքիր էր։ Հետո մենք նորից գրել ենք “Գործնական քերականություն“, ես նույնպես ասելու բան չունեմ։  Այնուհետև մենք իմ ընկերուհիներով ձայնագրել ենք մի առակ, “Օձն ու ձուկը”, մենք այն գրառել ենք գրական հայերեն և ձայնագրել ենք, դերերով։ Շատ հետաքրաիր աշխատանք էր։ Հետո մենք նույնպես ձայնագրել ենք առակ, նույն ձևերով, “Հնձվորները”։ Մայիսի 15-ին մեզ հանձնարարել են սովորել և ձայնագրել հայաստանի մասին բանաստեղծություն։ Ես ընտրել եմ “Ես հայաստանն եմ”։ Շատ գեղեցիկ և խորը իմաստ ունեցող բանաստեղծություն է։ Նորից գործնական քերականություն և պատմվածք ջրաշուշանի մասին։ Ինձ այդ պատմվածքը դուր չեկավ, շատ խառը սյուժե ուներ, ես կատարել եմ այդ ստեղծագործության առաջադրանքները։ Ես կատարել եմ այս ամսվա ֆլեշմոբը։ Ես ինձ կգնահատեմ 9, քանի որ ես բոլոր գրառումները ունեմ։

Posted in Մայրենիի հաշվետվություն

Երրորդ կիսամյակի հաշվետվություն․ Մայրենի

ՓետրվարՔանի որ այս ամիսը առաջինն էր այն ինձ դժվար տրվեց, այն շատ կարճ էր, անհետաքրքիր ու դժվար, բայց չնայած դրան, բավականին հետաքրքիր էր։ Այդ ամիսը լի էր բանաստեղծություններով և ձայնագրություններով։ Այդքանը։

Մարտ-Այս ամիսը ամենալավը չէր, բայց համեմատած ուրիշ ամիսների այն բավականին նորմալ էր։ Այս ամիսը լի էր պատմվածքներով։ Ասելու բան չունեմ, լավ և բավականին հեշտ ամիս էր։

Ապրիլ-Այս իմ չսիրելի ամիսն էր, աշն շատ դժվար էր և ծանրաբեռնված ։ Լրացուցիչ աշխատանքները շատ էին, դասարանականները դժվար։ Ես այս ամսվա մասին ել ասելու բան չունեմ։ Դժվար էր։

Մայիս-Այս ամիսը իմ ամենասիրելի ամիսն էր։ Այն շատ թեթև էր, հետաքրքիր ու զվարճալի։ Երևի սա միակ ամիսն է, որը ես հաճույքով էի անում։ Այս ամիսը լի էր ամեն ինչով։ Շատ լավ ամիս էր։

Posted in Մաթեմատիկա

Թեստային աշխատանք

1. Ընտրի՛ր ճիշտ տառային արտահայտությունը՝ «x-ի եռապատիկի և 5-ի գումարը» արտահայտության համար։
ա) 3x − 5
բ) x : 3 + 5
գ) 3x + 5
դ) x + 3 + 5

2. Եթե x = 2, ապա 4x + 1 =
ա) 6
բ) 9
գ) 10
դ) 5

3. 25-ի 20 տոկոսը հավասար է․
ա) 5
բ) 0,2
գ) 2,5
դ) 20

4. 40-ը 80 -ի, որ տոկոսն է կազմում
ա) 40 %
բ) 20 %
գ) 50 %
դ) 80 %

5. Ո՞ր թվերն են հակադիր։
ա) 2 և −3
բ) −7 և −7
գ) −4 և 4
դ) 5 և 0

6. Ընտրիր ճիշտ համեմատությունը։
ա) −3 < −5
բ) −1 > 0
գ) −7 < −2
դ) 5 < −5

7. Ո՞ր տարբերակում է ամբողջ թվերի գումարը −2
ա) −4 + 2
բ) −1 + 1
գ) −3 + 3
դ) −2 + 2

8. Ինչի՞ է հավասար |−5| 
ա) −5
բ) 0
գ) 5
դ) −1

9. Ո՞ր թվի մոդուլն է հավասար 7-ի։
ա) 0
բ) −7
գ) 1
դ) −1

10. Կոորդինատային հարթությունում (−2; 3) կետը գտնվում է․․․
ա) I քառորդում
բ) II քառորդում
գ) III քառորդում
դ) IV քառորդում

11. Ո՞ր կետն է գտնվում III քառորդում։
ա) (3; 2)
բ) (−2; 3)
գ) (−4; −1)
դ) (1; −3)

12. Կազմիր տառային արտահայտություն՝ «5-ի և x-ի տարբերության եռապատիկը»
ա) 3(x − 5)
բ) 3(5 − x)
գ) 5 − 3x
դ) x − 5 · 3

13. 0,4 + 0,36 =
ա) 0,40
բ) 0,76
գ) 0,7
դ) 1,0

14. 1,2 − 0,8 =
ա) 0,4
բ) 1,0
գ) 2,0
դ) 0,5

15. 0,6 × 0,5 =
ա) 0,3
բ) 3
գ) 0,1
դ) 0,11

16. 2,5 ÷ 0,5 =
ա) 1,25
բ) 0,5
գ) 5
դ) 2

17. Կլորացրու 3,456 թիվը մինչև տասանորդական։
ա) 3,4
բ) 3,45
գ) 3,5
դ) 3,46

18. Կլորացրու 7,89 թիվը մինչև ամբողջ թիվ։
ա) 7
բ) 8
գ) 9
դ) 6

19. Տրված է հավասարումը՝ x + 7 = 12։ Գտի՛ր x-ը։
ա) 5
բ) 19
գ) 4
դ) 3

20. Լուծիր՝ 3x = 18 հավասարումը։
ա) x = 6
բ) x = 3
գ) x = 15
դ) x = 21

21. Եթե 2x − 4 = 10, ապա x =
ա) 3
բ) 5
գ) 6
դ) 7

22. Եթե մեկ գրքի արժեքը 1200 դրամ է, ապա 5 գրքի գինը ո՞րքան է։
ա) 6000
բ) 5000
գ) 6200
դ) 7200

23. 4 երեխաների միջև հավասար բաժանեցին 20 կարկանդակ, ապա յուրաքանչյուրն քանի՞ կարկանդակ ստացավ։
ա) 4
բ) 5
գ) 3
դ) 6

24. Գտի՛ր 3 և 12 թվերի հարաբերությունը։
ա) 1:3
բ) 4:1
գ) 3:1
դ) 1:4

25. Ո՞ր տարբերակում է նշված ճիշտ հարաբերությունը
ա) 5:10 = 1:3
բ) 2:4 = 1:2
գ) 3:6 = 3:1
դ) 4:8 = 2:3

26. 60-ը ո՞ր թվի 25 տոկոսն է։
ա) 240
բ) 120
գ) 150
դ) 90

27. Ո՞ր տարբերակում է լուծումը ճիշտ՝ 1,2 × 0,5 =
ա) 0,6
բ) 0,60
գ) 0,7
դ) 0,5

e

28. Ո՞ր թվերն են ամբողջ թվեր։
ա) −5; 0; 3
բ) 1,2
գ) 0,25
դ) 4/7

29. Որ արտահայտությունն է համապատասխանում «տվյալ թվի հակադիրի մոդուլը» արտահայտությանը։
ա) −|−x|
բ) |−x|
գ) −x
դ) −|x|

30. Լուծի՛ր հավասարումը՝ x − 1,5 = 2,5
ա) x = 4
բ) x = 1
գ) x = 3
դ) x = 2

Posted in Մայրենի

Սպիտակ ջրաշուշանը

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Գուժել-վատ լուր հաղորդել։

հնազանդ — Ենթակա, հպատակ:

Պրեվիա-

2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։

Մի խումբ ճամբարական հնդիկներ որոշեցղին գնալ ճամփորդելու։ Այդ ընթացքում իրենց ուղորդում էր լուսինը, հետո գետնից աստղ ընգավ և դառավ աղջիկ։ Իրենք սկսեցին ընկերություն անե և տարբեր դժվարություններ հաղթահարել։ Վերջում այն դարձավ ջրաշուշան և այդ օրվանից այդ աստղիկը ապրում էր լճի մեջ։

3․ Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Բոլորս ել գիտենք, որ կենդանիները ստեղծվել են շա՜տ վաղուց, մեզնից ել շուտ։ Կենդանիների ծագումը առաջացել է բջիջներից և մոլեկուլներից։ Այդպիսով կենդանիները սկզբում եղել են փոքր բջիջներ հետո ել փոքրիք ձագեր։ Այդպիսով կենդանիները առաջ և հիմա եղել են տարբեր։ Առաջ եղել են գեշ, փոքր ու տարօրինակ, հիմա իրենք ավելի գեղեցիկ և խելացի տեսք ունեն։

Աղբյուրը

Առաջադրանքները՝ Տաթև Աբրահամյանի

Posted in Բնագիտություն

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
    1. սառույցի հալվելը
    2.ջրի գոլորշիանալը
    3. պղնձի սևանալը տաքացնելիս
    4.բաժակի կոտրվելը

 

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
    1.ջրի եռալը
    2.արծաթի զարդի սևանալը
    3.երկաթի ժանգոտվելը
    4.կաթի թթվելը

 

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:
    Բերե՛ք օրինակներ:

Քիմիական ռեակցիաի ընթացքում փոփոխվում է հոտը, համը, բաղադրությունը։ Օրինակ ՝ կաթի թթվելը, պանրի բորբոսնելը և այլն։

  1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:

Ֆիզիկական երևույթի ժամանակ փոփոխվում է միայն արտաքինը և ձևը։

  1. Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:

Մոմի հալվելը, երկաթի ժանգոտվելը, թղթի ճղվելը։

  1. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:

Քիմիական ռեակցիաի ընթացքում փոփոխվում է հոտը, համը, բաղադրությունը։ Օրինակ ՝ կաթի թթվելը, պանրի բորբոսնելը և այլն։

  1. Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:Կաթի թթվելը, ուտեստի փչանալը, որևէ բանի բորբոսնումը։

 

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Այն առաջացնում է ածղաթթու գազ և փչացնում է մթնոլորտը։

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Որևէ  բանի տեղաշարջվելը և փոփոխվելը վայրի տեղում։

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Գետի, երկնքի, ջրի և այլն։

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Տրբեր տեղափոխական նկատումներով։

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Արչագությունը մարմնի շարժման արագ ժամանակահատվածն է, կմ/ժ, մ/ժ, սմ/ժ, մմ/ժ։

  1. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Երբ իրենց ուժը հասնում է դրական մասի կամ ել բացասական։ Այսինքն արագանալ և դանդաղանալ, դա կապված է մարմնի ուժից։

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

ն(նյուտոն)

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Երբ որևէ մարմին դեֆորմացվում են, այսինքն կծկվում և վնասվում դա կոչվումէ առանձգականության ուժ։

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ մարմինը փոխում է իր տեսքը։

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն և նաև կիլոնյուտոն։

Ի՞նչ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը մարմնի քաշն է։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Այդ ձգողության շնորհիվ մենք ապրում են, քայլում ենք և նոռմալ ապրում ենք։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

F

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքությունը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Երբ տաք մարմինը և սառը մարմինը միանում են մի մարմնի մեջ, այդ ընացքում իրենք հավասարակշռվում են։

  1. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

Սպիրտային, սովորական, բժշկական։

  1. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:

Շատ զգույշ։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալուման ընթացքում մարմինը տաքանում է կորցնում է իր տեսքը, իսկ պնդացման ժամանակ հակառակը։

  1. Ո՞ր մեծություն է կեչվում եռման ջերմաստիճան:

Ջրի եռման մեծությունը։

  1. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

Որովհետև իր ջերմությունը շատ ավելի տաք է քան որևէ ուրիշ բանի ջերմությունը։

  1. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:

Փայտ, թուղթ, նավթ։

  1. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Այո, կրակ, հատուկ ջերմացնուղ լույս և այլն։

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :

Երբ իրենք իրար ձգում են։

  1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:

Երբ իրենք մագնիսանում են։

  1. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

25 սմ

  1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Եղջերաթաղանթ, ծիածանաթաղանթ, բիբ, ակնաբյուրեղ, ակնապատյան, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, ապակենման մարմին։

  1. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
    Հատուկ ակնոցներով։

 

  1. 4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Պահպանել աչքի հիգիենա․

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Հատուկ սպեկտրներով և սպիտակ լույսով։

  1. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Նյուտոն գիտնականը։

  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը մարմինների հիմնավորումն է։

  1. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Ազոտ, թթվածին, ջրածին։

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջաթաղնթ, ցիտոպլազմա, կորիզ, օրգանիզմեր։

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Այն պաշտպանում է բջիջը։

  1. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Նույն է ինչպես մարդունը, ուղղակի այն գույները ուրիշ ձև է տեսնում։

  1. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մուգ կապույտ, մանուշակագույն։

  1. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Սպիտակ լույսի գույներից։

  1. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Գույները անցնում են այդ մարմիների գույների  միջով, այդպես ել ստացվում է։

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Այն պաշտպանում է բջիջը։

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Բոլոր միանման բջիջները։

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։
  2. Գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող, մեխանիկական։
  3. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
  1. Մեխանիկական հյուսվածք։
Posted in English

English classwork

GRAMMAR 2

*past simple: was/wasn’t;were/weren’t

c. Circle the correct words.

1) I was / were at home yesterday.

2) My brother was/ were at home too.

3) There was / were a football match on TV.

4) The England players wasn’t / weren’t very good.

5) My brother and i wasn’t / weren’t happy .

6) But our mother isn’t English, she’s from Scotland, so she was/ were happy!

 

d. Complete yhe questions with was or were.

1. were

2. was

3. were

4. was

5. were

6. was

7. was

 

 

Posted in Մաթեմատիկա

Կրնություն

  1. Երկու արկղում կա 15,9 կգ հատապտուղ: Առաջին արկղում 2 անգամ շատ հատապտուղ կա, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ հատապտուղ կա յուրաքանչյուր արկղում:

x + 2x =15, 9

x3=15, 9

x=5,3

  1. 45 կգ ծիրանը տեղավորվել է երեք արկղերում՝ 2 : 3 : 4 հարաբերությամբ։ Քանի՞ կիլոգրամ ծիրան է տեղավորվել յուրաքանչյուր արկղում:

10, 15, 20

  1. Խաղողի առաջին այգու մակերեսը 5 անգամ մեծ է երկրորդ այգու մակերեսից: Ընդ որում՝ առաջին այգու մակերեսը 22,8 հա-ով մեծ է երկրորդից: Քանի՞ հեկտար է յուրաքանչյուր այգու մակերեսը։

28, 5

  1. Կոմպոտ պատրաստելու համար օգտագործվում է խնձորի չիր՝ 8 մաս, ծիրանի չիր՝ 4 մաս և չամիչ` 3 մաս: Յուրաքանչյուր տեսակից քանի՞ կիլոգրամ է անհրաժեշտ 5,4 կգ նման խառնուրդ պատրաստելու համար։

2, 88, 1, 44, 1,08

  1. Դեղորայքի կաթոցիչում կա 10 գ կատվախոտի թուրմ, որը կազմում է 500 կաթիլ: Գտի´ր կատվախոտի թուրմի 1 կաթիլի զանգվածը:

0, 02

Ա)

Բ)

Գ)

Դ)

Ե)

Զ)

Է)

Ը)

Թ)

Ժ)

Ի)

Լ)

Posted in Պատմություն

Ուսումնական տարվա ամփոփում

1. Ինչպե՞ս է կոչվում աշխարհագրական այն տարածքը,  որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։

Հայկական լեռնաշխարհ։

2. Թվի՛ր Հայկական լեռնաշխարհի լեռները, դաշտերը, գետերը և լճերը։

Լեռները։

Արարատ, Արագած, Սիփան, Նեմրութ, Թոնդրակ։

 

Դաշտերը։

Արարատյան դաշտ, Մշո դաշտ, Կարնո դաշտ։

Լճերը։

Վանա, Ուրմիա, սևանա։

 

Գետերը։

Արաքս, Կուր,  տիգրիս, Ճորոր, Եփրատ։

 

3. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը։

Արատտա։

 

4. Հայկական ավանդության համաձայն ո՞ր նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ»։

Հայկ նահապատի անվան շնորհիվ։

 

5. Ի՞նչ է քաղաքակրթությունը։

Քաղաքակրթությունը մեր  մարդկության զարգացման որոշակի մակարդակն է։

 

6. Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։

Ք․ ա 9-ին դարի կեսերին, Բիայնիլի, Ուրարտու։

 

7. Վանի թագավորություը Հայկական լեռնաշխարհի ո՞ր երրորդ թագավորությունն էր։ Ո՞վ էր պետության առաջին հայտնի թագավորը։

Առաջին, Արամեն/Արամուն։

 

8. Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու, ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։

Բանակ հավագեցին և միավորվեցին Ասորեստանի դեմ դուրս գալու համար։

 

9. Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել
Հայաստանի գահին:

Նա օգնեց միավորվել բոլրին Ասորեստանի դեմ և հետո պարզվեց, որ նա Հայկ նահապետի ցեղակիցն էր և Կիաքսարը թագադրեց իրեն։

10. Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի
ինքնուրույնության պահպանման գործում:

Իրենք լավ կառավարեցին երկիրը և լավ հզորացրին այն։ Իրենց շնորհիվ պետությունը շատ էր հզորացել։

 

Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն/

1.Ներկայացնե՛լ 5 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Վանի թագավորության ստեղծումը| Ք․ ա 9-րդ դար։

Ասորեստանի ավերումը | Ք․ ա․ 612

Հռոմի բաժանումը | Ք․ ա 395

Հին և նոր հրաշալիքները | կոնկրետ թիվ չկա

Վիսկիի պատերազմը | 1984-2022 թ․

 

2. Ներկայացնե՛լ և հիմնավորե՛լ 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

Երվանդ I Սակավակյացը  | Երկրի միավորում, հզորացում

Արգիշտի | Էրեբունիի ստեղծումը և ամրապնդումը

Տիգրան Երվանդյանը | Երկրի միավորում, հզորացում

Օգոստոս արքան | Հռչակեց իրեն որպես միակ արքա

Արգիշտի | Իր սեպագիր արձանագրությունը

 

3. Փաստերով հիմնավորե՛լ 5 ամենանշանակալից իրադարձությունները:

Էրեբունիի ստեղծումը

Վանի թագավորության անկումը

Արգիշտիի սեպագրությունների հայտնաբերումը

Վիսկիի պատերազմի ավարտումը

Ասորեստանի անկումը

4. Ներկայացնե՛լ  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Քարե գործիքներ

Պղնձե գործիքներ

Մետաղե գործիքներ

Սեպագիր արձանագրությունը

Պապիռուս

 

Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից-մայիս  ամիսների/:

Տեղադրել համապատասխան հղումները.

Ուսումնասիրությունները

Նախագծերը

Մեկ էջի սահմանում  մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:

Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:

Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը  որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: -Անորոշ  Բ. Դերձակը հագուստն էր կարում:-որոշյալ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում:-անորոշ  Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:-որոշյալ

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:-որոշյալ

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:-անորոշ

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց:-անորոշ Բ. Անտառում որսորդին հանդիպեց:-որոշյալ

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել:-անորոշ  Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:-որոշյալ

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա՛րց տուր դրանց։

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված:-ի՞նչ, ծուղակ

Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:-ի՞նչը, ծուղակը

 

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել:-ի՞նչ, փիղ

Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:-ի՞նչը, փիղը

 

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար:-ինչե՞ր, զեբրեր

Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:-իչերի՞ն, զեբրերին

 

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց:-ի՞նչ, տուփ

Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:-ի՞նչը, տուփը

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով-Ձեռքով որևէ բան անել, աչքի մեջ մտնոել, ձեռք տալ, որևէ բանի տակ մտնել։
բ) որպես դարձվածք:-Բարևել, մարդուն դուր գակ, օգնել, պառտք մնալ։
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

4․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից։
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

5․ Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բառերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:-խաբել։
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն  ի՞նչ է անելու:-հիասթափվել/նեղվել։
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:-զարմանալ։
Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:-փոքր։
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:-հոգնաց։