Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է, բոլոր կենդանի օրգանիզմները ՝ բույսերը, սնկերն ու կենդանիները ինչպես նաև մարդը, բնության կենդանի մարմիններն են; Քարը, ավազը , արեգակը , լուսինը ,մետաղները ՝ անկենդան մարմիններ են;

Ի տարբերություն մյուս կենդանիների մարդը օժտված է բանականությամբ, որի օգնությամբ ճանաչում և տնօրինում է բնությանը;

Բնության մեջ կատարվում են մշտապես փոփոխություններ ;

Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ և փոփոխություն ունի իր բացատրությունը;

Բնության մարմիններն ու երևույթները ուսումնասիրում են դիտումների փորձերի և չափումների միջոցով; Դիտումների միջոցով ստանում ենք նախնական տեղեկություներ մարմինների և երևույթների մասին; Օրինակ ՝ աստղերի պայծառությունը, ձնհալի ժամանակ գետերի վարարումը;

Փորձի միջոցով կարելի է պարզել ,թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը , կամ որ մարմիններն են ձգում մագնիսին;

Չափումների միջոցով ըստ համապատասխան միավորների , որոշվում են մարմինների չափերը , զանգվածը , ջերմաստիճանը, ծավալը և շարժման արագությունը;

Բնությունը հետազոտելիս օգտագործվում են տարբեր սարքեր գործիքներ;

Շատ փոքր ճափեր ունեցող մարմինները կարող ենք տեսնել մանրադիտակով,

հեռավոր մարմինները օրինակ ՝ աստղերը մանրադիտակով;

Պարզագույն չափման գործիքներ են նաև քանոնը, ջերմաչափը, չափանոթը, կշեռքը;

Հարցեր և առաջադրանքներ

Ո՞րոնք են բնության ուսումնասիրման հիմնական եղանակները;

Բնության ուսումնասիրման հիմնական եղանակներն են չափումները, դիտումները և փորձերը:

Ի՞նչ է դիտումը 

Դիտումների միջոցով ստանում ենք նախնական տեղեկություներ մարմինների և երևույթների մասին: Օրինակ, երբ ծաղիկը ծաղկում է, մենք դիտում ենք դա և տեսնում:

Ի՞նչ է Չափումը

Չափումների միջոցով, ըստ համապատասխան միավորների, որոշվում են մարմինների չափերը, զանգվածը , ջերմաստիճանը, ծավալը և շարժման արագությունը: Օրինակ ճանապարհին տեղադրված արագաչափը չափում է մեքենայի արագությունը:

Ի՞նչ է փորձը

Փորձի միջոցով կարելի է պարզել ,թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը , կամ որ մարմիններն են ձգում մագնիսին: Օրինակ  մենք կարող ենք տարբեր նյութեր խառնել իրար ու փորձի միջոցով հասկանալ, թե ինչ կկատարվի դրանց խառնուրդի հետ, օրինակ՝ սոդան և քացախը գազ է առաջացնում:

Ի՞նչ սարքեր և գործիքներ են հայտնի;

Ջերմաչափ, մետր, արագաչափ, փորձանոթ, մանրադիտակ, հեռադիտակ, աստղադիտակ, կշեռք: