1. Քանի՞ էջ ունի գիրքը, եթե էջերի համարակալումը սկսվում է  համար 3-ով և ավարտվում է  27-ով, ընդ որում,  գրքում պոկված էջեր չկան։

25 էջ

2. Նարեկն օրական ուտում է երկու պաղպաղակ, իսկ Աշոտը օրական՝ մեկ պաղպաղակ։ Նրանք միասին մեկ շաբաթում քանի՞ պաղպաղակ կուտեն։

2+1=2, 3×7=21 Պատ.՝ 21 պաղպաղակ

3. Քոլեջի հյուրատանը կա հինգ սենյակ։ Սենյակներից երկուսը  ունեն 4 մահճակալ, իսկ մնացածը  սենյակները՝ 3 մահճակալ։ Ամենաշատը քանի՞ մարդ կարող է տեղավորվել հյուրատանը, եթե բոլոր մահճակալները մեկտեղանոց են։

2×4=8, 3×3=9 8+9=17 Պատ.՝ 17 մարդ

4. Բերքահավաքին երեք ընկերներ հավաքում էին կեռաս, խնձոր և սալոր։ Ընկերներից Աշոտը ո՛չ սալոր հավաքեց, ո՛չ կեռաս, Գեղամը՝ ո՛չ  կեռաս, ո՛չ խնձոր:  Ո՞ր մրգից հավաքեց երրորդ ընկերը ։

Կեռաս

5. Նայելով վանդակներում գրված թվերին, գտիր, թե ի՞նչ թիվ պետք է գրել դատարկ վանդակում:

48

6. Նարեն պահարանի  հինգ դարակներում փորձում է գրքերը դասավորել այնպես, որ  յուրաքանչյուր  դարակում տեղավորվեն տարբեր քանակով գրքեր։ Ամենաքիչը քանի՞ գիրք նա կկարողանա դասավորել բոլոր դարակներում միասին։

15 գիրք

7.  Այս տարի ամառային ճամբարը սկսվել է մայիսի 29-ին և տևելու է 12 օր։ Ամսվա ո՞ր օրը կավարտվի  ամառային ճամբարը։

Հունիսի 10-ին

8. Հայկը երկու անգամ գնացել է Արատես։ Առաջին անգամ նա Արատեսում  մնացել է 3 օր, իսկ երկրորդ անգամ՝ 2 օրով ավելի։ Ընդամենը քանի՞ օր է նա մնացել Արատեսում։

3+2=5, 5+3=8 Պատ.՝ 8 օր

9. Արեգը Արամին տվեց 20 դրամ, արդյունքում՝ նրանցից ամեն մեկն ունեցավ 100 դրամ։ Սկզբում յուրաքանչյուրն որքա՞ն դրամ ուներ։

Արեգ՝ 120 դրամ, Արամ 80 դրամ

10. Սկյուռն ուներ 20 կաղին: Ամեն օր նա ուտում էր երկու կաղին: Քսաներորդ կաղինը կերավ երկուշաբթի օրը: Սկյուռը շաբաթվա ո՞ր օրն էր սկսել ուտել իր կաղինները:

Շաբաթ օրը