Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում շատ լավ են նշում ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մենք նախապես զարդարում ենք մեր դասարանները, դպրոցը, ամեն դասարանում մի հետաքրքիր տոնածառ ենք տեղադրում: Բացի այդ, դասերի ժամանակ պատրաստում են ձեռագործ իրեր, զարդարանքներ, խաղում ենք ամանորյա խաղեր, սովորում ենք ամանորյա երգեր և բանաստեղծություններ: Արդեն ավարտելուն մոտ մենք դպրոցով նշում ենք ամանորը: Միջոցառում ենք անում դպրոցի միջանցքում և բոլորս միասին երգում և ուրախանում: Գալիս է Ձմեռ պապն ու մեզ նվերներ բերում կամ մենք ենք խաղում Գաղտնի Ձմեռ պապ խաղն ու միմյանց նվերներ անում: Այդպես շատ ուրախ և տոնական տրամադրությամբ ավարտում ենք դպրոցն ու գնում ձմեռային արձակուրդի: