0

Ձմեռ պապի օգնականները

 

Մի ընտանիքում կային երկու երեխա: Տղայի անունը Արամ էր, իսկ աղջկա անունը՝ Ինեսա: Նրանք ամեն Նոր տարուն նկարահանում էին, թե ոնց է անցնում նրանց Նոր տարին ու համեմատում էին, թե ոնց էին նրանք նշում Նոր տարին փոքր ժամանակում: Նոր տարվա գիշերը Արամը ու Ինեսան արթնացան ինչ-որ կենդանու խրխնջոցից: Նրանք որոշեցին նայել, թե այդ ինչ էր: Ձայնը դրսից էր գալիս: Երբ նրանք ելան դուրս, տեսան Ձմեռ պապիկի սահնակը: Փաստորեն եղջերուներն էին խրխնջում:  Ինեսան չդիմացավ և ցանկացավ նստել Ձմեռ պապիի սահնակի մեջ: Ինեսան առաջարկեց Արամին նստել իր հետ, բայց Արամը չհամաձայնվեց: Ինեսան թեքվեց և նստեց սահնակի մեջ: Երբ Ինեսան նստեց, սահնակը թռավ օդ: Արամը ցանկանում էր օգնել Ինեսային, բայց չկարողացավ: Այդ ժամանակ Ձմեռ պապին նվերներ էր տանում բոլորին: Երբ Ձմեռ պապը վերջացրեց բաժանել նվերները, նա վերադարձավ սահնակի մոտ ու տեսավ Ինեսաին իր սահնակի մեջ: Ձմեռ պապը իջեցրեց Ինեսաին և ասաց.

-Ի՞նչ ես անում, իսկ եթե ընկնեի՞ր:

Ինեսան ներեղություն խնդրեց Ձմեռ պապիկից և խնդրեց, որ նա իրենց  թողնի նստել սահնակի մեջ և վերևից   նայել լուսավոր քաղաքին: Ձմեռ պապիկը համաձայնվեց և նստացրեց նրանց սահնակի մեջ: Նրանք նայում էին քաղաքին և Ձմեռ պապիկը նայեց իր ցուցակին: Նա տեսավ, որ երեխաներից մեկը մնացել է առանց նվերի և ասաց դրա մասին Ինեսային և Արամին: Նրանք արագ գնացին այդ տղայի մոտ: Նրանք զգույշ և լուռ վերցրին նվերները և լուռ դրեցին տոնածառի տակ: Արդեն գրեթե  առավոտ էր, երբ նրանք նվերները դրեցին  տոնածառի տակ:  Նրանք նստեցին պատուհանի տակ և սկսեցին նայել, թե ինչպես կուրախանա տղան: Տղան արթնացավ և ուրախությամբ սկսեց բացել նվերները: Ձմեռ պապը շնորհակալություն հայտնեց երեխաներին և տվեց նրանց նվերներ և ճանապարհեց տուն:

0

Մաթեմատիկա. 12.12.22

Վարժ 352

Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե

A=3225, b=225, c=25։

 

Ա) a-b+c=3025

3225-225+25=3000+25=3025

 

Բ) a-(b-c)=3025

3225-(225-25)=3225-200=3025

 

Գ) a-(b+c)=2975

3225-(225+25)=3225-250=2975

 

Վարժ 354

Գրի՛ր այն հնգանիշ թիվը որի՝

Ա) Միավորը 3 է, հազարավորը ՝ 0, իսկ մյուս բոլոր թվանշանները ՝ 5։

Պատ՝ 50553

 

Բ) Տասնավորը 1 է, հազարավորը ՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները ՝ 4։

Պատ՝ 42414

Վարժ 355

1 լիտր բենզինի զանգվածը 650 գ է։ Որքա՞ն է մեքենայի 60 լ տարողությամ  լիքը լցված բաքի բենզինի զանգվածը։

Լուծում 60×650=39000

Պատ՝ 39000

 

Վարժ 356

Ա) Զբոսաշրջիկը քաղաքից դուրս եկավ ժամը  8։25-ին և գյուղ հասավ օրվա ժամը 14։40-ին։ Որքա՞ն ժամանակում նա անցավ այդ ճանապարհը։

Լուծու՛մ.

14։40-8։25=6 ժ 15 ր

Պատ՝ 6 ժ 15 ր

Բ) Զբոսաշրջիկների խումբը գյուղից ժամը 10։45-ին ճանապարհվեց քաղաք։ Նրանք տեղ հասան հաջորդ օրը՝ ժամը 2։10-ին։ Որքա՞ն ժամանակում զբոսաշրջիկները անցան այդ ճանապարհը

15 ժ 25  րոպեում

 

Վարժ 357

Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լիտր ջուր: Որքան լիտր ջուր կհոսի այդ ծորակից 40 րոպեում:

Լուծում՝ 12:6=2

40×2=80

Պատ.՝ 80 լ

Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լիտր ջուր: Որքան լիտր ջուր կհոսի այդ ծորակից 3 ժամում:

Լուծում՝ 12:6=2

3 ժ=3×60=180 ր

2×180=360 լ

Պատ.՝ 360 լ

 

Վարժ 358

Եթե Կարենն իր ունեցած գումարից ծախսեր 80 դրամ, ապա նրա մոտ կմնար այնքնա գումար, որքան ունի Հայկը: Հաշվիր, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի, եթե նրանք միասին ունեն 1400 դրամ:

Լուծում՝ 1400-80=1320

1320:2=660

660+80=740

Պատ.՝ Կարեն՝ 740 դրամ. Հայկ՝ 660 դրամ

 

Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա նույնքնա գումար, որքան եղբայրը: Հաշվիր, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի, եթե միասին ունեն 2500  դրամ:

Լուծում՝ 2500+300=2800

2800:2=1400

2500-1400=1100

Պատ.՝ Սոնա՝ 1100 դրամ, եղբայր՝ 1400 դրամ

Վարժ 359

Երկօրյա մրցույթի առաջին օրը Աննայի ու Սոնայի վաստակած միավորների գումարը 48 էր: Երկրորդ օրը Աննան վաստակեց 28 միավոր, իսկ Սոնան՝ 24: Մրցույթի ավարտին պարզվեց, որ նրանք վաստակել են հավասար միավորներ: Քանի միավոր է վաստակել նրանցից յուրաքանյուրը առաջին օրը:

 

Լուծում՝ 48+24+28=100

100:2=50

50-24=26

50-28=22

Պատ.՝  Աննա՝ 22

Սոնա՝ 26

 

Վարժ 360

Կան 11լ, 4լ, 3լ տարողությամբ դույլեր: 11 լիտրանոց դույլը լի է ջրով, իսկ մյուս երկուսը դատարկ են: Ինչպես առաջնձանցել 6 լիտր ջուր մեկ դույլում:

Լուծում՝ 11-3=9

3 լցնել 4 լիտրանոց դույլի մեջ

9-3=6

Կան 11լ, 4լ, 3լ տարողությամբ դույլեր: 11 լիտրանոց դույլը լի է ջրով, իսկ մյուս երկուսը դատարկ են: Ինչպես առաջնձանցել 10 լիտր ջուր մեկ դույլում:

Լուծում՝ 11-3=9

3 լցնել 4 լիտրանոց դույլի մեջ

9-3=6

3 լցնել 4 լիտրանոց դույլի մեջ մնացած 1 լիտր տեղը

4 լիտրը լցնել վեց լիտրի վրա

Զանցել գործիքագոտուն