Այսօր մենք դասարանով ընկեր Գոհարի հետ գնացինք Արևելյան դպրոց՝ հանդիպելու 4-րդ դասարանցիների հետ: Այնտեղ մեզ լավ դիմավորեցին և ներկայացրեցին գինու դպրոցը: Գինու դպրոցում պատմում էին, թե ինչ գործիքներով և ինչ խաղողից են սարքում գինին: Մեզ ցույց տվեցին ամենահին խաղողի ճյուղը: Նաև գինու դպրոցում կար մի մեծ մառան, այնտեղ կային շատ գինիներ և մեծ կարաս: Մենք այդ կարասի մոտ նկարվեցինք: Հետո մենք գնացինք բույսերի խնամքի տեղը: Այնտեղ կային ծաղիկներ, սև և սպիտակ լոլիկ և կենդանիներ, օրինակ՝ նապաստակ: Ապա մենք գնացինք մեր դպրոց: Մենք լողացինք լողավազանների մեջ: Հետո սովորեցինք պար պարել և սովորեցրինք այդ պարը Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիներին: Մենք այսօր շատ ուրախ ու հագեցած օր ունեցանք: