Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:

Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին:

Գալիս է ձմեռը: Կայուսը գնում է կենտրոնական հրապարակ սահնակ քշելու: Հրապարակում հայտնվում է գեղեցիկ մի կին, որի հագին ճերմակ զգեստ է: Դա Ձյունե թագուհին է: Կայուսը նրա կառքին է կապում իր սահնակը և նրանք դուրս են գալիս քաղաքից: Ձյունե թագուհին համբուրում է Կայուսին և սա մոռանում է իր հարազատներին և Գերդային:

Երբ Կայուսը չի վերադառնում, Գերդան շատ է լաց լինում: Սակայն աղջիկը չի հավատում, որ տղան մեռել է և գնում է նրան փնտրելու: Հայտնվում է կախարդ կնոջ մոտ, որն ունի հրաշալի այգի: Կախարդն այնպես է անում, որ Գերդան ամեն բան մոռանա և մնա իր մոտ, այգում, որտեղ միշտ ամառ է: Սակայն այգու վարդերը մի օր հիշեցնում են Գերդային Կայուսի մասին: Նա հարցնում է վարդերին, թե արդյոք Կայուսը հողի տակ պառկածների մեջ է: Ստանում է բացասական պատասխան: Գերդան հեռանում է կախարդուհուց: Նա հանդիպում է մեծ ագռավին և հարցնում է նրան Կայուսի մասին: Ագռավը ունի հարսնացու, որը ծառայում է պալատում: Նրանից իմացել է, որ արքայադուստրը ամուսնանում է մի հրաշալի տղայի հետ: Նկարագրությունից Գերդան որոշում է, որ այդ տղան Կայուսն է: Ագռավների օգնությամբ Գերդան թափանցում է պալատ: Սակայն արքայադստեր փեսացուն Կայուսը չէ: Արքայադուստրը, լսելով Գերդայի պատմությունը, նրան կառք է նվիրում, որպեսզի աղջիկը հեշտությամբ շրջի երկրով և գտնի իր Կայուսին:

Անտառում Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները: Գերի են վերցնում Գերդային: Նա հայտնվում է ավազակապետուհու քմահաճ դստեր ավարների թվում: Սա ցույց է տալիս Գերդային իր գազանանոցը՝ եղջերուին, թռչուններին, նապաստակներին… Լսելով աղջկա պատմությունը՝ նա եղջերուին պատվիրում է հասցնել Գերդային հյուսիս, որտեղ ապրում է Ձյունե թագուհին:

Եղջերուն բերում է Գերդային ծեր լապլանդուհու մոտ: Սա նամակ է գրում ֆինուհուն, որն ապրում է Ձյունե թագուհու հարևանությամբ: Ֆինուհին ասում է, որ քանի դեռ Կայուսի աչքում և սրտում նստած են սատանայական հայելու բեկորները, նա կմնա չար ու կոպիտ տղա: Սակայն Գերդան իր անմեղ մանկական սրտով կարող է հալեցնել սառույցը:

Ձյունե թագուհու պալատ Գերդան հասնում է միայնակ, եղջերուն այլևս չի կարող ուղեցել նրան: Նա տեսնում է Կայուսին, որը սառցե ֆիգուրներ է դասավորում: Նա ուզում է սարքել «հավերժություն» բառը: Դա Ձյունե թագուհու հանձնարարությունն է: Գերդան գրկում է Կայուսին և հալեցնում է նրա սրտի սառույցը: Կայուսը արտասվում է և նրա աչքից դուրս է գալիս հայելու բեկորը:

Նրանք վերադառնում են տուն: Ճանապարհին հանդիպում են եղջերուին, հետո ֆինուհուն և լապլանդուհուն: Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում է, որ ագռավը մահացել է և նրա կինը դարձել է այրի: Իսկ տանը Կայուսին և Գերդային սպասում են վարդերի երկու հրաշալի թփերը:

 

Առաջադրանքներ

1.Շարունակի՛ր այսպես.

սենյակ—սենյակում, անտառ—անտառում:

Այգի-այգում դասարան-դասարանում  դպրոց-դպրոցում գազանանոց-գազանանոց անկողին-անկողնում խոհանոց, լոգարան, հիվանդանոց, պատշգամբ:

 

  1. Գրի՛րհետևյալբառերին իմաստով հակառակ բառեր:

Սողալ-քայլել,  լացել -ուրախանալ սառը-տաք մայրամուտ-արևածագ, մեծ-փոքր, երկար-կարճ, գեր-նիհար, լայն-նեղ, տխուր-ուրախ, բարի-չար, մուգ-բաց, քնած-արդուն, քաջ-վախկոտ:

 

3.Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

 

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել:

 

4.Կազմիր նախադասություններ՝

ներկա ժամանակ-Ես դաս եմ անում իմ ընկերոջ դասարանում:

անցյալ ժամանակ-Ես իմ ընկերուհու հետ խոսում էի իմ ավտոբուսի մեջ:

ապառնի ժամանակ-Ես գնալու եմ  հանգիստի մեր հանգստյան տան մեջ:

 

5.Յուրաքանչյուր ժամանակով կազմի՛ր հնգական նախադասություն:

 

Ներկա ժամանակ

  1. Ես դաս եմ անում իմ ընկերուհու Շաքեի հետ։
  2. Ես զբոսնում եմ իմ մայրիկի հետ Երևանում։
  3. Ես իմ ուսուսչուհու հետ բացիկ եմ սարգում։
  4. Ես պատուհանից նայում եմ իմ շնիկի վրա։
  5. Ես իմ ընկերուհիու հետ զբոսնում եմ դպրոցի բակում։

 

Անցյալ ժամանակ

1․ Ես գնում էի տուն իմ եղբոր հետ։

2. Ես խաղացել եմ Uno իմ ընկերուհու հետ։

3. Ես և մեր հարևանի երեխաների հետ խաղում էինք բռնոցի։

4. Ես  օգնում մայրիկիս տան գործերի հետ։

5. Ես տատիկիս հետ աշնանը թթու էի դրել։

 

Ապառնի ժամանակ

  1.   Ես գնալու եմ ատամնաբուժարան իմ մայրիկի հետ։
  2. Իմ  ընկերուհին իմ հետ վաղը գնալու է դպրոց։
  3. Իմ հորքույրը մեր հետ գալու է համգստանալու։
  4. Ես ու Լուսինեն գնալու ենք ծաղկ ջրելու։
  5. Ես ու իմ եղբայրը դիտելու ենք հեռուստացույց։

 

6.  Հեքիաթից դուրս գրիր բառ որը կարդում ենք այլ կերպ ու գասկանում ենք այլ կերպ:

 

Վարդ

կնոջ

ճանապարհին

ապրում

մեջ

 

Անծանոթ բառե՛ր

 

Աղճատվել-Աղավաղել, նենգափոխել, Փչացնել, խաթարել:

Քմահաճ-միայն իր ցանկությունով արաջնորդվող

Ավալ-թալանված ապրանք