0

Նկարահանում և մոնտաժ. վարպետության դաս

Այսօր մեզ հյուր էր եկել Տրդատի մայրիկը՝ ընկեր Վերոնիկան: Նա մեզ սովորեցրեց, թե ինչպես պետք է տեսանյութեր մոնտաժել: Սկզբում նա մեզ սովորեցրեց ինչպես կտրել տեսանյութը և տեղաշարժել կտրված հատվածը: Հետո նա մեզ սովորեցրեց, թե ինչպես ուղղահայաց նկարած տեսանյութը գեղեցիկ ներկայացնել հորիզոնական դիրքով: Ապա մենք սովորեցինք երգ տեղադրել տեսանյութում: Մենք սովորեցինք երաժշտություն ընտրել և այն դնել մեզ պետք եղած հատվածում: Իմացանք նաև, թե ինչպես տեքստ տեղադրել տեսանյութում: Դասի ավարտին մենք ընկեր Գոհարին անակնկալ արեցինք: Մենք նախապես տեսագրել էինք մեր մաղթանքները ընկեր Գոհարին ավարտելու առթիվ: Ընկեր Վերոնիկան դա մոնտաժել էր և միացրեց դասարանում: Ընկեր Գոհարը հաճելի անակնկալի եկավ ու շատ հավանեց այն:

Զանցել գործիքագոտուն