Իմ մասին

Բարև ձեզ, ես Միլլա Մաթևոսյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի», Հարավային դպրոցի 3.1 դասարանում։ Իմ դասվարը Գոհար Սմբատյանն է։ Ես սիրում եմ նկարել։ Իսկ իմ սիրած առարկան անգլերենն է։ Ես ունեմ բլոգ։ Ես ընտրովի առարկաներից ընտրել եմ տեխնոլոգիա։ Իմ բլոգում կա 362 փոստ։ Ես ունեմ տարբեր կարգեր՝ ռուսերեն,  անգլերեն, մայրենի, մաթեմատիկա, ճամփորդություն և այլն։

Ընթերցել, ընթերցում և առաջարկում եմ՝

Ես այս տարի շատ տարբեր գրքեր եմ կարդացել։  Ընկեր Գոհարը մեզ աշնանային, գարնանային, ամառային արձակուրդներին տվել էր կարդալ գրքեր։ Ես կարդացել եմ Ռոդարիի, Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, հայակկան ժողովրդական հեքիաթներ: Ես շատ եմ հավանել Հովհաննես Թումանյանի Անխելք մարդը հեքիթաը: Խորհուրդ եմ տալիս ընկերներիս հաճախ կարդալ հետաքրքիր գրքեր: Ես ինքս էլ պատրաստվում եմ ամռան ընթացքում կարդալ գրքեր:

Մաթեմատիկա՝

Ես այս տարի մաթեմատիկայից սովորել եմ շատ բաներ: Օրինակ՝ բազմապատկում ու բաժանում երկնիշ, եռանիշ ու կլոր թվերի հետ: Ինձ ամենաշատը դուր եկավ բազմապատկել երկնիշ թվերով:

Մեդիահմտություններ՝

Ես այս տարի շատ-շատ անգամ աշխատել եմ Word  ու Power point ծրագրերով: Ինձ ամենաշատը դուր եկավ աշխատել  Power point ծրագրով: Ես արդեն մի քանի պրեզենտացիա եմ պատրաստել, առաջիկայում ավելի հետաքրքիրները կպատրաստեմ:

Մարմնակրթություն՝

Ես այս տարի ևս մարզվել եմ: Նաև սովորել եմ վարժ հեծանիվ վարել, ինքնագլդոր վարել, լողի ժամանակ աչքերը բաց  ընկղմվել ջրի մեջ:

Ես և շրջակա աշխարհը՝

Մենք սովորել ենք մարդու օրգանիզմի մասին: Սովորել ենք, որ օրգանիզմը առողջ ու ամուր պահելու համար պետք է  մարզվել, առողջ սնվել և ներդաշնակ լինել բնության հետ: Մենք սովորել ենք նաև զգայարանների մասին, ծանոթացել կենդանիներին, իմացել նրանց դերը բնության մեջ: Ես հասկացել եմ, որ մարդկության համար շատ կարևոր է բնության պահպանությունը: