0

Բնագիտական փորձ Արևելյան դպրոցի հետ

Մենք այսօր գնացել ենք Արևելյան դպրոց:  Մենք շարժվել ենք ժամը  11:35։ Մենք երբ հասանք, մեզ դիմավորեց ընկեր Անահիտը։ Առաջին փորձը շատ հետաքրքիր էր։ Մեզ անհրաժեշտ էր թափանցիկ բաժակ, ջուր, պերեկիս և քացախ։ Ջուրը պիտի լցնենք բաժակի մեջ, հետո պերեկիսը և ջուրը կդառնա մանուշակագույն: Իսկ երբ լցնենք  քացախը,  ջուրը կդառնա սպիտակ։ Երկրորդ փորձը այսպիսին է. եթե մենք փուչիկը կրակի վրա պահենք նա կպայթի, իսկ եթե ջուր լցնենք  ու պահենք կրակի վրա, այն չի պայթի։ Եվ մենք ուրախ տրամադրությունով վերադարձանք դպրոց։

 

0

Բլոգավարության դաս երկրորդ դասարանի հետ

Մենք այսօր մեր դասարանի հետ  գնացել ենք երկրորդ դասարանի մոտ ու սովորացրել ենք բլոգավարություն: Սկզբից ես ցույց եմ տվել իմ բլոգը, թե ինչ գրառումներ կան, թե ինչ դասեր կան և այլն: Նաև ես ցույց  տվեցի իմ փոստերը: Իմ ընկերները նույնպես ցույց տվեցին իրենց բլոգերը: Հետո մենք ցույց տվեցինք մեր նկարները: Հետո մեզ հարցեր տվեցին, իսկ մենք պատասխանեցինք: Մեզ հարցրել են ո՞նց  տեսանյութ տեղադրել բլոգ: Մենք ցույց ենք տվել: Եվ այդպես մենք դաս տվեցինք մեր ընկերներին:

Զանցել գործիքագոտուն