Մի անգամ Արևը երկինք բարձրացավ, նայեց շուրջը, տեսավ արևի տակ պառկած անհոգ միջատներին, թռչուններին, կենդանիներին ու մարդկանց, ովքեր ոչինչ չէին անում, պառկել ու վայելում էին իր ծողերը, մտածեց, որ ինքն էլ պետք է ալարի ու ոչինչ չանի: Նա հավաքեց իր շողերը և չէր սթռում դրանք շուրջբոլորը:

Հանկարծ արևը նկատեց, որ բոլորը արևի բացակայությունը տեսնելով տխուր հավաքվեցին ու գնացին իրենց տներն ու բները: Առանց արև իմաստ չկար դրսում պառկելու և վայելելու:

Անցավ մի քանի օր և արևը սկսեց ձանձրանալ դատարկ փողոցներից: Նա ցանկանում էր կրկին տեսնել մարդկանց ուրախ դեմքերը: Ու ծույլ արևը հասկացավ, որ ալարել չի կարելի: Ինքը պետք է անի իր գործը, լույս ու ջերմություն տա մարդկանց, որպեսզի նրանք էլ ուրախ լինեն ու չալարեն աշխատել: